ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի — Sputnik. Ռուսաստանի նկատմամբ ԵՄ–ի և ԱՄՆ–ի պատժամիջոցների ցանկը կարող է ընդլայնվել, ուրբաթ գրում է «Կոմերսանտը»։
Ինչպես գրում է պարբերականը, հղում անելով աղբյուրներին, ՌԴ–ի դեմ նոր պատժամիջոցներ կարող են սահմանվել այն դեպքում, եթե Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետությունների իշխանությունները հրաժարվեն տեղական ընտրություններ անցկացնել հոկտեմբերի 25–ին` այն օրը, երբ դրանք պետք է անցնեն Ուկրաինայի մնացած տարածքում։
«Կոմերսանտը» նշում է, որ Արևմուտքում վստահ են, որ Ռուսաստանն անսահմանափակ ազդեցություն ունի Դոնբասի հանրապետությունների ղեկավարության վրա, և ընտրություններն Ուկրաինայի հետ նույն օրն անցկացնելուց հրաժարվելը դիտարկում են որպես Մինսկի համաձայնագրերի «ցուցադրական» խախտում։
Պարբերականի` արևմտյան դիվանագիտական շրջանակների զրուցակիցները հայտնում են, որ եթե ԴԺՀ–ն և ԼԺՀ–ն փոխզիջումների չգնան տեղական ընտրությունների ժամկետների հարցում, ապա Արևմուտքը նրանց կմեղադրի Մինսկի պայմանավորվածությունները ձախողելու համար, իսկ մեղավորը Մոսկվան կլինի։
Ինչպես գրում է թերթը, արևմտյան դիվանագետի կարծիքով` «Դոնեցկը և Լուգանսկը փոխզիջման ձգտում չեն դրսևորել` հայտարարելով Ուկրաինայի մյուս տարածքից տարբերվող օրվա մասին և պատրաստակամություն չհայտնելով դրանք կազմակերպել ուկրաինական օրենսդրությանը համապատասխան»։
Պարբերականը, հղում անելով աղբյուրին, հայտնում է, որ պատժամիջոցները «ԱՄՆ–ի և ԵՄ–ի համար ինքնանպատակ չեն, բայց եթե Մինսկի պայմանավորվածություններն «այդքան դաժան կերպով թաղվեն»», ապա Արևմուտքն այլ ընտրություն չի ունենա։
Բացի այդ, Դոնեցկում և Լուգանսկում տեղական ընտրությունների ժամկետների և պայմանների հարցը կքննարկվի «նորմանդական քառյակի» երկրների ԱԳՆ ղեկավարների` Մինսկում այս շաբաթ կայանալիք հանդիպման ժամանակ։ Այդ հարցը պետք է առանցքային դառնա «քառյակի» առաջնորդների միջև բանակցություններում, որոնք կարող են կայանալ սեպտեմբերի վերջին Նյու Յորքում` ՄԱԿ–ի Գերագույն ասամբլեայի նստաշրջանի ընթացքում։ Ուկրաինական իշխանությունները տեղական մարմինների ընտրությունները նշանակել են հոկտեմբերի 25–ին։
ԶԼՄ. Ռուսաստանի նկատմամբ Արևմուտքի պատժամիջոցների ցանկը կարող է ընդլայնվել
© Sputnik / Владимир Сергеев / Անցնել մեդիապահոցФлаги России, ЕС, Франции и герб Ниццы на набережной Ниццы

© Sputnik / Владимир Сергеев
/ «Կոմերսանտը» նշում է, որ սահմանափակումներ կարող են սահմանվել այն դեպքում, եթե ԴԺՀ–ն և ԼԺՀ–ն հրաժարվեն ընտրություններ անցկացնել հոկտեմբերի 25–ին, քանի որ Արևմուտքում հավատում են, որ Մոսկվան ազդեցություն ունի հանրապետության իշխանությունների վրա։ Միաժամանակ ՌԴ–ն միշտ նշել է, որ երկիրն առնչություն չունի Դոնբասի իրադարձությունների հետ