Սարգսյանն ու Կասպրչիկը քննարկել են հայ–ադրբեջանական սահմանի իրավիճակը

© Photo / official site of the President of RAПрезидент Армении Серж Саргсян и личный представитель действующего председателя ОБСЕ Анджей Каспршик
Президент Армении Серж Саргсян и личный представитель действующего председателя ОБСЕ Анджей Каспршик - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Սարգսյանն ու Կասպրչիկը մտահոգություն են հայտնել շփման գծում հրադադարի ռեժիմի խախտման հաճախակի դարձած դեպքերի կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի– Sputnik. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շաբաթ օրն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են վերջին օրերին հայ-ադրբեջանական պետական սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակի հետ կապված հարցեր:

Զրուցակիցները մտահոգություն են հայտնել շփման գծում հրադադարի ռեժիմի խախտման հաճախակի դարձած դեպքերի կապակցությամբ։

Նախագահ Սերժ Սարգսյանը կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջարկված միջադեպերի քննության մեխանիզմի շուրջ համաձայնության հասնելը՝ ընդգծելով, որ դա հնարավորություն կընձեռի խուսափել իրավիճակի նման սրացումներից և մարդկային կորուստներից։

Սարգսյանը նաև դրական է գնահատել նման իրավիճակներում ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից իրականացվող դիտարկումների հաճախակիացումը:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էին ՀՀ ՊՆ–ի մամուլի ծառայությունից, նախօրեին մարտական առաջադրանք կատարելիս և հակառակորդի գործողությունները կանխելիս զոհվել են Ղարաբաղի պաշտպանության բանակի պայմանագրային զինծառայողներ Մարատ Խաչանյանն ու Արման Ստեփանյանը։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց հետևանքով երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան:

Լրահոս
0