ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի — Sputnik. Կիրակի լույս երկուշաբթի գիշերը մի խումբ ցուցարարներ Ստամբուլում քարեր են նետել թուրքական Hurriyet օրաթերթի գրասենյակի վրա։
Ինչպես հայտնում է պարբերականը, ակցիային մասնակցել են իշխանամետ կարգախոսներ վանկարկող մոտ 150 ցուցարարներ։
Անվտանգության ծառայության աշխատակիցների վրա անհայտ անձանց հարձակումը կատարվել է Ստամբուլի Բաղջըլար շրջանում տեղակայված գրասենյակի վրա, ինչից հետո ցուցարարները հասել են շենքի մուտքին և քարեր գրասենյակի ուղղությամբ։
Դեպքի վայր է մեկնել ոստիկանության ջոկատը, ինչից հետո հարձակվողները նահանջել են։
Ստամբուլում հարձակվել են թուրքական Hurriyet թերթի գրասենյակի վրա
10:15 07.09.2015 (Թարմացված է: 10:48 07.09.2015)
Մոտ 150 ցուցարարներ հարձակվել են թուրքական Hurriyet օրաթերթի անվտանգության ծառայությունների աշխատակիցների վրա