00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:19
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՏԵՂԵԿԱՆՔ. Ռուսաստանի և Հայաստանի միջպետական հարաբերությունները

Армения - Россия флаги
Армения - Россия флаги - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի և ՌԴ–ի փոխհարաբերությունների հիմնարար փաստաթղթերն են` Բարեկամության, գործակցության և փոխօգնության պայմանագիրը և Երկու երկրների միջև դաշնակցային գործակցության հռչակագիրը։

ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի — Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երկուշաբթի կհանդիպի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ։

Ստորև ներկայացնում ենք տեղեկանք` Ռուսաստանի և Հայաստանի միջպետական հարաբերությունների մասին։

Ռուսաստանի և Հայաստանի դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թվականի ապրիլի 3–ին։ Ստորագրվել է ավելի քան 200 միջպետական, միջկառավարական և միջգերատեսչական պայմանագրեր և համաձայնագրեր

Հայաստանի և ՌԴ–ի փոխհարաբերությունների հիմնարար փաստաթղթերն են` 1997 թվականի օգոստոսի 29–ին ստորագրած Բարեկամության, գործակցության և փոխօգնության պայմանագիրը և 2000 թվականի սեպտեմբերի 26–ին ստորագրված Երկու երկրների միջև դաշնակցային գործակցության` 21–րդ դարի կողմնորոշում ունեցող հռչակագիրը։

Ռուս–հայկական հարաբերությունները բնութագրվում են երկկողմ հարաբերությունների քաղաքական բարձր մակարդակով։ 2010 թվականի օգոստոսի 19-20–ին այցել է Ռուսաստանի Դաշնության այն ժամանակվա նախագահ Դմիտրի Մեդվեդևի պետական այցը Հայաստան։ Այցի ընթացքում ստորագրվել են մի շարք պայմանագրային փաստաթղթեր։

Գյումրի քաղաքում հանդիսավոր բացվել է «Պատվո բլուր» վերստեղծված հուշահամալիրը 20–րդ դարում Թուրքիայի հետ պատերազմներում զոհված ռուս սպաների հիշատակին։

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի առաջին պետական այցը Ռուսաստանի Դաշնություն կայացել է 2011 թվականի հոկտեմբերի 23-25–ը։ Ստորագրվել են մի շարք միջկառավարական և միջգերատեսչական փաստաթղթեր։

Այցի շրջանակում Սարգսյանը հանդիպել է Դաշնային ժողովի երկու պալատների ղեկավարների, Մոսկվայի քաղաքապետի հետ, ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևին հանձնել է հանրապետության պետական պարգևը` Փառքի շքանշանը, ելույթ է ունեցել Մ.Վ.Լոմոնոսովի անվան ՄՊՀ–ում։ 2013 թվականին Հայաստանը հաստատել է իր զարգացման վեկտորը` առաջնահերթություն տալով եվրասիական ուղղությանը։

Սեպտեմբերի 3–ին Վլադիմիր Պուտինի և Սերժ Սարգսյանի բանակցություններից հետո հայտարարվել է Հայաստանի Հանրապետության` Մաքսային միությանն անդամակցելու և հետագայում Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը մասնակցելու մասին։

2013 թվականի դեկտեմբերի 2–ին կայացավ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պետական այցը Հայաստան։ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ բանակցություններում քննարկվել են երկկողմ փոխգործակցության հետագա զարգացման ուղղությունները, առևտրատնտեսական և մարդասիրական գործակցության հարցերը, Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածքին Հայաստանին միանալու հեռանկարները։

Այցի շրջանակում ստորագրվել է 12 երկկողմ փաստաթուղթ։

Վլադիմիր Պուտինը նաև այցելել է Գյումրի քաղաքում տեղակայված 102–րդ ռուսական ռազմակայան, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ տեսակապի ռեժիմով հետևել է Հրազդանի ՀԷԿ էներգաբլոկը շահագործման հանձնելուն, մասնակցել Հայ–ռուսական երրորդ միջտարածաշրջանային համաժողովի նիստին։

2015թ.–ի ապրիլի 24–ին Վլադիմիր Պուտինն այցելել է Հայաստան` Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 100–ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու համար։ Այցի ընթացքում տեղի են ունեցել նրա բանակցությունները Սերժ Սարգսյանի հետ։

2015թ.–ի մայիսի 8-9–ին Հայաստանի նախագահն այցելել է Մոսկվա` Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70–ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումներին մասնակցելու համար։ Այցի ընթացքում Սերժ Սարգսյանը մասնակցել է Գերագույն եվրասիական տնտեսական խորհրդի նիստին։

Երկու երկրների առաջնորդները կանոնավոր կերպով շփվում են տարբեր գագաթնաժողովների ընթացքում։

2014թ.–ի փետրվարի 7–ին Սերժ Սարգսյանը  մասնակցել է Սոչիում Ձմեռային օլիմպիական խաղերի բացման արարողությանը։ Ակտիվ են երկրու երկրների վարչապետների կապերը, ինտենսիվ զարգանում է փոխազդեցությունը նախարարությունների և գերատեսչությունների մակարդակում։

Ռուսաստանը և Հայաստանն ակտիվ համագործակցում են միջազգային խնդիրների լուծման ոլորտում հիմնական միջազգային հարթակներում` ՄԱԿ–ում, ԱՊՀ, ՀԱՊԿ շրջանակում։ Երկու երկրների դիրքորոշումն առանցքային միջազգային խնդիրների մեծամասնության շուրջ համընկնում են կամ մոտ են։

Ռազմական ոլորտում ռուս-հայկական փոխազդեցությունն ուղղված է երկու պետությունների անվտանգության, ԱՊՀ հարավային թևի և Անդրկովկասում կայունության ապահովմանը։

Հայաստանի զինված ուժերը մարտական հերթապահություն են կրում ԱՊՀ ՀՀՊ միավորված համակարգի շրջանակում։ Հանրապետության տարածքում տեղակայված է 102–րդ ռուսական ռազմակայանը։ Ձևավորվել է ռուս-հայկական համատեղ ռազմական խմբավորում։

Հայաստանում Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանային վարչությունը հայ սահմանապահների հետ միասին իրականացնում է Թուրքիայի և Իրանի հետ երկրի սահմանների պահպանությունը։ Ռուսաստանը Հայաստանի առանցքային արտաքին տնտեսական գործընկերն է։

Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայության տվյալներով` 2014թ.–ի տվյալներով երկրու երկրների արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 1401,4  մլն դոլար, այդ թվում ռուսական արտահանումը` 1087,9 միլիոն դոլար, ներկրումը` 313,5 մլն դոլար։ 2015թ.–ի հունվար–հուլիսին ապրանքաշրջանառությունը կազմել է 626,5 մլն դոլար, ռուսական արտահանումը` 540,8 մլն դոլար, ներկրումը` 85,8 մլն դոլար։

Հայաստանում ռուսական արտահանման հիմքը կազմում են հանքային արտադրանքի, մեքենաների և տրանսպորտային միջոցների, պարենային ապրանքների և գյուղատնտեսական հումքի, մետաղներից, դրանցից պատրաստված իրերի, քիմիական արդյունաբերության արտադրանքի, կաուչուկի, թանկարժեք քարերի, թանկարժեք մետաղների առաքումները։ Ներկրվում են պարենային ապրանքներ և գյուղատնտեսական հումք, թանկարժեք մետաղներից պատրաստված իրեր, տեքստիլային արտադրանք և կոշիկ։

Ռուսաստանը Հայաստանի տնտեսությունում գլխավոր ներդրողն է։ 1991թ.–ից կուտակված կապիտալի ներդրումների ծավալը կազմում է շուրջ 4 միլիարդ դոլար։ Հիմնական ռուսական ներդրումները, որոնք աչքի են ընկնում դիվերսիֆիկացված կառուցվածքով, ուղղորդվում են էներգետիկ, բանկային, լեռնամետալուրգիական և շինարարական հատվածներ, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտ։

Խոշորագույն ներդրումային նախագծերի թվում «Գազպրոմ» ԲԲԸ–ի մասնակցությամբ գազաէներգետիկ օբյեկտների շինարարությունն է, «Վիմպելկոմ» ԲԲԸ–ի կողմից կապի ազգային օպերատոր «ԱրմենՏելի» բոլոր ակտիվների ձեռքբերումը, «Բանկ ՎՏԲ» ԲԲԸ–ի կողմից`  երկրում առաջատար Հայխնայբանկի, ինչպես նաև «Ռուսական ալյումին» միավորված ընկերության մոդեռնիզացիան «Ռուսալ Արմենալ» գործարանի, իսկ «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ԲԲԸ–ի կողմից` Սևան–Հրազդան կասկադ ՀԷԿ–ի էներգահզորությունների ձեռքբերումը։

Ռուսաստանի դիմաց ունեցած պետական պարտքը մարելու համար Հայաստանը նրան հանձնել է հինգ ձեռնարկություններ։

Հայաստանում ռուսական կապիտալով ձեռնարկությունների և առանձին ստորաբաժանումների տեսակարար կշիռը արտասահմանյան կապիտալի մասնակցությամբ ձեռնարկությունների ընդհանուր քանակով կազմում է 27,6 տոկոս։

2015թ.–ի հունվարի 2–ին Հայաստանը միացել է Եվրասիական տնտեսական միությանը։ Զարգանում է ռուս-հայկական հումանիտար փոխազդեցությունը։

Հայաստանի առաջատար բարձրագույն ուսումնական հաստատություններից է Ռուս-հայկական (սլավոնական) համալսարանը, որը հիմնվել է 1997թ.–ին։ 2015թ.–ին Երևանում բացվել է Մ. Վ. Լոմոնոսովի անվան ՄՊՀ մասնաճյուղը։ 2009թ.–ի ապրիլին Երևանում բացվել է Մշակույթի և գիտության ռուսական կենտրոն։ Իրագործվում են հանրապետությունում ռուսաց լեզվի զարգացման տարբեր ծրագրեր։ 2013թ.–ի սեպտեմբերի 12–ին Մոսկվայում տեղի է ունեցել ՀԱԵ Ռուսական և Նոր Նախիջևանի վանական համալիրի հանդիսավոր բացումը և օծումը։

Լրահոս
0