00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:19
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:21
37 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայ–ռուսական համագործակցության իմաստի և ծրագրերի մասին

Армения - Россия флаги
Армения - Россия флаги - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայ–ռուսական օրակարգն այսօր հագեցած է շատ լուրջ հարցերով, որոնք ավելի լավ է լուծել վաղ փուլում, կարծում է Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանի օտարերկրյա տարածաշրջանագիտության և արտաքին քաղաքականության ամբիոնի դոցենտ Սերգեյ Մարկեդոնովը

ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի– Sputnik. Եվրոպայում միգրացիոն ճգնաժամի բուռն քննարկման, Մերձավոր Արևելքում ավելացող ապակայունացման և Ուկրաինայի հարավ–արևելքում չդադարող դիմակայության ֆոնին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Մոսկվա կատարած աշխատանքային այցը քիչ հնարավորություն ուներ հայտնվելու թերթերի առաջին էջերում և լրատվական գործակալությունների տեղեկությունների առաջին տողերում։

Կարևոր ռազմավարական դաշնակից

Մոսկվան Երևանին դիտարկում է որպես կարևոր ռազմավարական դաշնակից ոչ միայն Անդրկովկասում, այլ նաև ողջ հետխորհրդային տարածքում։ Եվ ոչ միայն Հայաստանի գործող իշխանությունը, այլ նաև ընդդիմությունը ռուսական ներկայության մեջ տեսնում է ազգային անվտանգության ապահովման կարևոր բաղադրիչ։ Հետխորհրդային տարածքում ռուսական քաղաքականության նկատմամբ քննադատորեն տրամադրված փորձագետներն անգամ բավականին վատատեսորեն են գնահատում Երևանի արտաքին քաղաքական ուղենիշների հնարավոր փոփոխությունը։

Սերժ Սարգսյանի հետ Վլադիմիր Պուտինի հանդիպման մասին Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրության էջերը ևս չեն ակնարկում հնարավոր ինտրիգների մասին։ Հայաստանի և Ռուսաստանի նախագահները պետք է աշխատանքային կարգով քննարկեին երկկողմ համագործակցության հետագա խորացման հարցերը քաղաքական, տնտեսական, մշակութային–հումանիտար ոլորտներում, ինչպես նաև ինտեգրացիոն փոխգործակցությունը եվրասիական տարածքում։ Ավելին, նման քննարկումն ուներ նաև խորհրդանշական ենթատեսքստ։ Սեպտեմբերի 3–ին լրանում է երկու տարին այն պահից, երբ նախագահ Սարգսյանն այցելեց Մոսկվա, որտեղ հայտարարեց եվրասիական ինտեգրացիոն նախագծերին Հայաստանի միանալու որոշման մասին։ Այս տարվա հունվարին Երևանը պաշտոնապես դարձավ ԵՏՄ անդամ։

Սակայն դիվանագիտությունը երբեք հետաքրքիր չէր լինի, եթե արտացոլեր պաշտոնական մեկնաբանությունների միայն «չոր» տողերն ու մամուլի հաղորդագրությունները։ Եվ երկկողմ հայ–ռուսական օրակարգն այսօր հագեցած է բազմաթիվ սուր հարցերով, որոնք ավելի լավ է լուծել վաղ փուլում` գործը չհասցնելով խնդիրների աճող ձնագնդի։

Առաջին հերթին, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի` վերջերս Բաքու կատարած այցը հիմնովին «թեժացրել» էր Մոսկվայի ծրագրերի նկատմամբ Երևանի հետաքրքրությունը։ Հայաստանում և Ադրբեջանում ռուսական դիվանագիտական գծի փոխադարձ մոնիտորինգի ավանդույթը նորություն չէ։ Մոսկվայի ներկայացուցիչների կողմից անդրկովկասյան մայրաքաղաքներ կատարած ցանկացած այց խոշորացույցով ուսումնասիրվում է գոնե այն պատճառով, որ հանգեցնում է փորձագիտական և հասարակական լուրջ բանավեճերի Ռուսատանի գործողությունների դրդապատճառի մասին։

Ե՛վ Բաքվում,  և՛ Երևանում նախանձով են վերաբերվում Մոսկվայից և Մոսկվայի անունից հնչող ցանկացած մեկնաբանության։ Ազդում է մեծ երկրի ընկալման համաչափությունը (ավանդույթ, որն արմատներով մխրճվում է կայսրեկան և խորհրդային ժամանակաշրջանի մեջ)։ Միանգամից նշենք, որ դաշնակիցների և գործընկերների շահերի 100 տոկոսանոց նույնացում լինել չի կարող։ Եվ սա ոչ միայն Հայաստանի և Ռուսաստանի հարցում է։ Բավական է դիտել միայն Իսրայելի հարցում ունեցած ԱՄՆ–ի դիրքորոշմանը (անպայման պետք է նշել «իրանական գործարքի» թեման, այդ թվում նաև` Պաղեստինի վարչակազմի հետ Վաշինգտոնի կապերի ընկալման դժվարությունները)։ Եվ եթե Երևանը շահագրգռված լիներ ռուս–ադրբեջանական ռազմատեխնիկական համագործակցության ամբողջական սառեցման և Հայաստանի վրա Մոսկվայի բոլոր ջանքերի կենտրոնացման հարցում, ապա Բաքուն կողջուներ, եթե ՌԴ–ն անցներ իր կողմը «տարածքային ամբողջականության» և «դեօկուպացիայի» ճանաչման հարցում։

Սակայն խնդիրն այն է, որ Ռուսաստանը, հաշվի առնելով սեփական շահերը, պատրաստ չէ վերջնական ընտրություն կատարել։ Եվ, որպես հետևանք, գրանցվում է մոտեցումների որոշակի մասնագիտացում։ Մոսկվայի համար Հայաստանը ռազմավարական դաշնակից է, իսկ Ադրբեջանը` ռազմավարական գործընկեր։ Շատերն այս տերմիններին վերաբերվում են որպես մեդիայի կլիշեներ, սակայն դրանք ունեն գործնական իմաստ։ Եթե Բաքվի հետ հարաբերություններում Մոսկվան, առաջին հերթին, հաշվի է առնում բիզնես մոդելը, ապա Հայաստանի դեպքում հաշվի է առնում ռազմաքաղաքական կառույցներում երկրի անդամակցությունն ու միջազգային ասպարեզում համաձայնեցված քաղաքականություն վարելը։

Կորցնելով Թբիլիսիի նկատմամբ ունեցած վերահսկողությունը` Կրեմլը չի ցանկանում, որպեսզի Ադրբեջանը գոյություն ունեցող բոլոր դժվարությունների պայմաններում վերածվի երկրորդ Վրաստանի։ Պետք է նաև նշել, որ Երևանը, Մոսկվայի հետ ունենալով դաշնակցային հարաբերություններ, երբեք չի խզել հարաբերությունները Թբիլիսիի հետ (անգամ Միխայիլ Սահակաշվիլու պաշտոնավարման տարիներին)։ Հայաստանում հասկանում են, որ վրացական պատուհանը (իրանականի հետ մեկտեղ) երկրին ապահովում է ելք դեպի արտաքին աշխարհ։ Հայ դիվանագետները չեն փակել նաև հնարավորությունները Արևմուտքի և Թեհրանի հետ փոխգործակցության համար։ 

Սակայն ինչ ռազիոնալ պատճառներով էլ բացատրվի փոքր Հայաստանի և մեծ Ռուսաստանի դիվերսիֆիկացիան, և որքան ակնհայտ էլ թվան կողմերի գործողությունները, այս սյուժեները բացատրություն են պահանջում` ելնելով ընկալման անհամաչափությունից։ Առաջին հերթին այն, որ Մոսկվան չի պատրաստվում կատարել որևէ կտրուկ աշխարհաքաղաքական շրջադարձ, փոխել դաշնակիցներին և նման կերպ կոտրել ստատուս–քվոն` առանց իրավիճակի լավացման որևէ հնարավորության և նույն ԼՂՀ–ի շուրջ հնարավոր ռիսկերի համախմբման։

Մշակել նոր իմաստներ և ծրագրեր

Երկրորդ, Հայաստանի սոցիալ–տնտեսական և ներքաղաքական իրավիճակը հետաքրքրություն է ներկայացնում ոչ միայն որպես խնդիր անդրկովկասյան հանրապետության ազգային կառավարությունների և նախագահների աշխատակազմերի համար, այն կարևոր է նաև որպես երկկողմ օրակարգի սյուժե։

Ռուսաստանի նկատմամբ ներդրված պատժամիջոցները, ինչպես նաև տնտեսության մեջ գրանցվող ճգնաժամային երևույթներն, ազդում են նաև Հայաստանի վրա։ Այստեղ նկատվում է և′ դրամական փոխանցումների ծավալների նվազում, և′  ԵՏՄ–ում գործող սակագների հետ երկրի սակագները հավասարեցնելու հարցը։ Գործող իշխանության դեմ ուղղված զանգվածային բողոքները ևս հարցեր են առաջացնում ռուսական խոշոր բիզնեսի հետ իշխանության կապերի և դաշնակից պետության տարածքում ռուսական խոշորագույն կորպորացիաների տնտեսական մենեջմենթի որակի մասին։

Այս հարցում ավելի լավ է չունենալ տարաձայնություններ և անհամաձայնություններ։ Չէ՞ որ չպետք է մոռանալ, որ կան որոշակի գայթակղություններ` վերաբաշխել պատասխանատվությունը մեկ ուրիշի ուսերի վրա կամ զբաղվել հարցերը պարզելով` դրանից բխող բոլոր վեճերով, թե ով և ինչի համար է մյուսին պարտք։

Նման սցենարները չափազանց անբարենպաստ կլինեին և′ Մոսկվայի, և′ Երևանի համար։ Մի կողմից Ռուսաստանը պետք է որոշակիացնի իր շահը ոչ այնքան հայկական Օլիմպոսում գտնվող անձանց նկատմամբ, որքան դաշնակից երկրի արտաքին քաղաքական ուղղվածության հարցում, իսկ մյուս կողմից Հայաստանի համար հետաքրքիր կլիներ բարձրացնել Ռուսաստանի խոշոր բիզնեսը, ինչպես նաև ՌԴ–ն ներկայացնող մենեջերներին ղեկավարելու մակարդակը։

Չէ՞ որ կորուստներից հնարավոր չի լինի խուսափել, եթե կառավարման սխալների, ձախողումների և մենեջմենթի որակի դեմ ուղղված բողոքը չառանձնացվի մեծ դաշնակցի հարցում ունեցած դժգոհությունից։ Եվ այս թեմաները կպահանջեն զգալի նրբանկատություն, օպտիմալ տարբերակ գտնելու կարողություն տնտեսական շահերի, ծախսերի և արտաքին քաղաքական շահերի, երկրին աջակցելու և «ազդեցության ակտիվ խմբերի» (որոնց համար բիզնեսը կարող է ավելի կարևոր առաջնահերթություն լինել, քան երկկողմ միջպետական կապերի ամրապնդումը) միջև։

Վերջապես Հայաստանը, լինելով ԵՏՄ անդամ, պետք է ցուցադրի որոշակի շահեր այդ ինտեգրացիոն կառույցին միանալուց։ Հասկանալի է, որ ցանկացած ինտեգրացիայի դեպքում արդյունքն ակնթարթային չի լինում։ Սակայն ակնհայտ է նաև այն, որ այսօր և′ Մոսկվան, և′ Երևանը պետք է առաջին փուլից (պաշտոնական անդամակցություն և նման դեպքում անխուսափելի չափից բարձր սպասումներ) անցնեն երկրորդին (նոր ծրագրերի և համագործակցության իմաստների մշակում)։

Դաշնակիցները չեն կարող իրենց հույսը դնել միայն իներցիայի ուժի և հռետորականության վրա։ Մոտակա ժամանակների խնդիրներից է կոնկրետ արդյունքների ձեռքբերումն ու դրանց գրագետ ներկայացումը։ Այս հարցում ձգձգումը վտանգավոր է «եվրազսկեպտիցիզմի» աճով։

Այս համատեքստում Սերժ Սարգսյանի այցը Մոսկվա ավելի քան ժամանակին է։ Քանի դեռ նոր ընտրական սեզոնը չի սկսվել, սահմանադրական բարեփոխումների գործընթացը դեռևս գործարկման փուլում է, իսկ ղարաբաղյան հակամարտությունը, թեև առաջացնում է լրջագույն մտավախություններ, սակայն վերջնական թեժացած չէ, ստեղծվում է որոշակի ընդմիջում` գործողությունների համաձայնեցման, շտկման, օպտիմալ որոշումների մշակման համար։

Իհարկե հարկավոր է գիտակցել, որ ո՛չ Մոսկվան, ո՛չ Երևանը չունի զգալի ժամանակային պաշար։

Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանի օտարերկրյա տարածաշրջանագիտության և արտաքին քաղաքականության ամբիոնի դոցենտ Սերգեյ Մարկեդոնով` Sputnik Արմենիայի համար

Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ

Լրահոս
0