ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Սարգիս Հովսեփյանը հայտնել է, որ ընդհանուր առմամբ գոհ է Դանիայի հետ խաղի արդյունքներից, սակայն հետագայում թիմը պետք է ավելի ագրեսիվ խաղա։
Հայաստանի և Դանիայի հավաքականների հանդիպումը Եվրո 2016 շրջանի նախընտրական խաղերի շրջանակում, որը տեղի ունեցավ երկուշաբթի երեկոյան, ավարտվեց ոչ ոքի` զրոյական հաշվով
«Պաշտպանությունը լավ խաղ է ցուցադրել, Դանիան սուր պահեր չի ունեցել։ Ընդհանուր առմամբ բոլորը հիանալի են խաղացել։ Մենք սուր պահեր ունեինք, և լավ խաղ ցուցադրեցինք», – հայտնեց Հովսեփյանը խաղից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։
Հովսեփյանն ընդգծեց, որ հայկական թիմը պետք է գտնի «իր գեղեցիկ խաղը», և շնորհակալություն հայտնեց հավաքականի խաղացողներին այն բանի համար, որ նրանք այս խաղին գործի էին դրել իրենց ողջ ուժերը։ «Արդյունքներից չի կարելի գոհ չլինել, սակայն մյուս խաղին մենք պետք է ավելի ագրեսիվ լինենք», – հայտնեց Հայաստանի հավաքականի մարզչի ժամանակավոր պաշտոնակատարը։
Դանիայի ֆուտբոլի հավաքականի մարզիչ Մորտեն Օլսենն իր հերթին խաղից հետո հայտնեց լրագրողներին, որ հայկական թիմն ավելիին է արժանի, քան տարած երկու միավորները։
«Երկու միավորը Հայաստանի համար պատահականություն է։ Դուք լավ թիմ ունեք, և այն ավելիին է արժանի… Հայաստանը կարող էր հաղթել նաև Ալբանիային, իսկ Պորտուգալիայի հետ խաղում տարբերությունն ապահովում էր միայն Կրիշտիանու Ռոնալդուն», – կարծում է Օլսենը։
Իր հերթին Դանիայի թիմի առաջնորդը Դանիայի հավաքականի խաղը գնահատել է որպես վատագույնը իր` մարզիչ լինելու ողջ ժամանակահատվածում։ «Մենք խաղացել ենք 50 րոպե, խաղի երկրորդ կեսում ահավոր խաղ ենք ցուցադրել», – ասաց Օլսենը։
Հայաստանի հավաքականը զբաղեցնում է 4-րդ տեղը` 7 խաղից հետո հավաքելով 2 միավոր։ 15 միավորով առաջատար է Պորտուգալիայի թիմը։ Այնուհետև Դանիայի հավաքականն է 12 միավորով և ալբանացիները` 11 միավորով։ Վերջին տեղը զբաղեցնում է Սերբիան։ Ընդ որում, Հայաստանն ու Դանիան մեկ խաղ ավել են խաղացել մյուսներից։
Հովսեփյանը ագրեսիվ խաղ է խոստանում Հայաստանի հավաքականի հաջորդ հանդիպմանը
12:21 08.09.2015 (Թարմացված է: 12:27 08.09.2015)
© Sputnik / Asatur YesayantsСаркис Овсепян

© Sputnik / Asatur Yesayants
Հայկական թիմի մարզչի պաշտոնակատար Սարգիս Հովսեփյանի կարծիքով` ազգային հավաքականը հիանալի խաղ ցուցադրեց