ԶԼՄ–ները պարզել են կառավարության շենքի պահպանության աշխատակցի ինքնասպանության փորձի պատճառը

© Sputnik / Асатур ЕсаянцПравительство Армении
Правительство Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Թիվ մեկ համալսարանական հիվանդանոցի գլխավոր բժիշկ Կարեն Սահակյանի խոսքով` նրան վիրահատել են, սակայն վիճակը ծանր է։

ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik. Հայկական ԶԼՄ–ները պարզել են Հայաստանի ազգային անվտանգության ծառայության պետական օբյեկտների պահպանության վարչության աշխատակցի ինքնասպանության փորձի պատճառը։

Առկա տեղեկատվությամբ` նախօրեին ԱԱԾ պետական օբյեկտների պահպանության վարչության աշխատակից Լյուդվիգ Հովհաննիսյանը կառավարության շենքում Մակարովի տաբելային ատրճանակից կրակել է իր գլխին։ 36–ամյա տղամարդուն տեղափոխել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղ վիրահատվել է։ Ինչպես երեքշաբթի գրում է «Հրապարակ» թերթը, ինքնասպանության փորձի ԱԱԾ աշխատակցին հասցրել են ֆինանսական խնդիրները։ Պարբերականի տեղեկությամբ` Հովհաննիսյանը մեծ պարտքեր է ունեցել, ինչի մասին գրել է իր գրության մեջ։

Թիվ 1 համալսարանական հիվանդանոցի գլխավոր բժիշկ Կարեն Սահակյանը նշել է,  որ վիրահատությունը հաջող է անցել, սակայն Հովհաննիսյանի վիճակը ծանր է։

«Հովհաննիսյանը տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք, միացվել է արհեստական շնչառության սարքին»,– ասել է Սահակյանը։

Լրահոս
0