Բրիտանիան գուցե ԵՄ–ի անդամակցության հանրաքվե անցկացնի 2017 թ.–ին

© Sputnik / Владимир Астапкович / Անցնել մեդիապահոցЛондон готовится к прощанию с Маргарет Тетчер
Лондон готовится к прощанию с Маргарет Тетчер - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Survation ընկերության` վերջերս անցկացրած հարցման համաձայն` Մեծ Բրիտանիայի քաղաքացիների մեծամասնությունը կողմ է երկրի դուրս գալուն Եվրագոտուց

ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի — Sputnik. Մեծ Բրիտանիայի խորհրդարանի ստորին պալատը քվեարկության միջոցով հավանություն է տվել մինչև 2017 թվականի ավարտը Եվրամիությունում երկրի անդամակցության մասին հանրաքվեի անցկացմանը, հաղորդում է Sputnik–ը` հղում անելով Ռոյթերս գործակալությանը։

Կառավարությունը մայիսի վերջին ԵՄ–ից Բրիտանիայից դուրս գալու հանրաքվեի օրինագիծ է ուղարկել խորհրդարանի քննարկմանը։ Հանրաքվեի հարցն օրինագծում ի սկզբանե ձևակերպվում էր այսպես` «Պե՞տք է, արդյոք, Միացյալ Թագավորությունը մնա Եվրամիության կազմում»։ Հանրաքվեի անցկացման ժամկետը նշվում է «ոչ ուշ, քան 2017 թվականի դեկտեմբերի 31–ը»։

Սահմանված ժամկետներում հանրաքվե անցկացնելու վերաբերյալ երեքշաբթի կատարված քվեարկության ընթացքում կողմ է քվեարկել պալատի 316 անդամ, դեմ` 56 անդամ։ Այժմ այդ հարցը դրվել է խորհրդարանի վերին պալատի քննարկմանը։

Ավելի վաղ քվեարկության արդյունքում խորհրդարանի ստորին պալատը դեմ էր արտահայտվել հանրաքվեի անցկացման` երկրի վարչապետ Դևիդ Քեմերոնի առաջարկած պայմաններին։ Այդ արդյունքին հանգեցրած տարաձայնությունների պատճառներից էին, մասնավորապես, այնպիսի հարցեր, ինչպիսիք են այն ժամանակահատվածը, որի ընթացքում չպետք է հրապարակվի քվեարկողների վրա ազդող տեղեկություն և հարցերի ձևակերպումը։

Լրահոս
0