Հայ ուսանողի կերպարը. ինտերնետի ձգողական ուժն ու կրթվելու ցանկության անկումը

© ТherunetСтуденты
Студенты - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հետազոտությունն իր տեսակով առաջինն է Հայաստանում, այն անցկացրել է IPSC կենտրոնն ընթացիկ տարվա մայիսին, հետազոտությանը մասնակցել է երևանյան բուհերի 1221 ուսանող

ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի– Sputnik. Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը երեքշաբթի մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրեց հետազոտության արդյունքները` ուղղված 2015թ.–ի հայ ուսանողի հավաքական կերպարի ձևավորմանը։

Հետազոտությունն առաջին անգամ է անցկացվել Հայաստանում, իրականացրել է IPSC կենտրոնն ընթացիկ տարվա մայիսին, հետազոտությանը մասնակցել է երևանյան բուհերի 1221 ուսանող։

Հետազոտության համաձայն, ուսանողների շուրջ 70 տոկոսը նախընտրում է լսել դասախոսությունները և բավարարվում է համառոտագրերով, գրեթե չի փորձում ինքնուրույն գտնել իրեն անհրաժեշտ ուսումնական նյութերը։ Միաժամանակ ուսանողների 93 տոկոսը կարողանում է տեղեկություն որոնել ինտերնետում։

Նախարարի խոսքով` հայ ուսանողների մոտ այդքան էլ զարգացած չէ լրացուցիչ գիտելիք ստանալու ձգտումը, այդ թվում` մասնագիտական։

«Ինչ վերաբերում է օտար լեզուներին, ապա 2013թ.–ի համեմատ ոչ մեծ դրական դինամիկա է նկատվում։ Սիներգետիկ արդյունքի կարելի է հասնել միայն համացանցում տեղեկատվություն որոնելու կարողության և լեզուների իմացության հաշվին»,– ասաց Աշոտյանը։

Հետազոտության համաձայն, սկզբնական կուրսերի ուսանողների միայն 5 տոկոսն ունի միջազգային հավաստագրեր, որոնք վկայում են օտար լեզուների իմացության մասին (անգլերն և ռուսերեն)։ Միաժամանակ հարցված ուսանողների 65 տոկոսը գնահատում է ռուսերենի իմացությունը որպես լավ (61 տոկոս 2013թ.–ին) և 42 տոկոս` անգլերենի իմացությունը (40 տոկոս 2013թ.–ին)։

Աշոտյանը կարծում է, որ այսօր բուհերում ուսանողների խնդիրները չեն որոշվում բավական արդյունավետ, ուստի նրանք ստիպված են լինում դիմել կրթության և գիտության նախարարություն։

«Բուհերի ղեկավարները պետք է աշխատեն ուսանողների հետ բոլոր մակարդակներում, հատուկ օրեր նշանակեն ուսանողներին ընդունելու համար։ Ամենից հաճախ ուսանողները նախարարություն են դիմում ուսման վճարի և գնահատականների օբյեկտիվության կապակցությամբ»,– ասաց Աշոտյանը։

Գերատեսչության ղեկավարը նշեց նաև, որ հետազոտության տվյալներով` Հայաստանում Բոլոնյան գործընթացի մասին ուսանողների շարքում տեղեկացվածությունն ավելի բարձր է, քան այլ երկրներում։

Հետազոտության արդյունքների համաձայն, ուսանողների 41 տոկոսը տեղյակ է Բոլոնյան գործընթացի մասին (2013թ.–ի դեկտեմբերի 32 տոկոսի դիմաց)։

Լրահոս
0