Փորձագետ. Եթե Ռուսաստանը չմիջամտեր, Սիրիայում կարող էր ցեղասպանություն իրականացվել

© Sputnik / Дмитрий Виноградов / Անցնել մեդիապահոցСитуация в Сирии
Ситуация в Сирии - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Սեպտեմբերի 3–ին ՌԴ ԱԳՆ–ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը շարունակելու է Սիրիային անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել ահաբեկչության դեմ պայքարում։

ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի– Sputnik. Եթե Ռուսաստանը չմիջամտեր, Սիրիայում կարող էր ցեղասպանություն իրականացվել, երեքշաբթի «Հայաստան–Ռուսաստան. փոխհարաբերություններ և հեռանկարներ» տեսակապի ժամանակ ասել է ԱՊՀ երկրների Կովկասի ինստիտուտի բաժնի վարիչ Վլադիմիր Եվսեևը։

Սեպտեմբերի 3–ին ՌԴ ԱԳՆ–ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը շարունակելու է Սիրիային անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել ահաբեկչության դեմ պայքարում։


«Ես Սիրիայում եղել եմ երկու ամիս առաջ, Բաշար Ասադի իշխանությունն այդքան թույլ չէ, որքան սիրում են ասել ԶԼՄ–ները։ Սակայն իրավիճակը շարունակում է բարդ մնալ։Կարծում եմ, որ Ռուսաստանը ժամանակին օգնության է հասել սիրիացիներին, եթե դա չլիներ, ապա իրավիճակն այնտեղ կզարգանար ավելի վատ սցենարով, քան Լիբիայում»,– ասել է Եվսեևը։

Նրա խոսքով` լիբիական իրադարձությունների կրկնության հետ մեկտեղ իրավիճակը կնշանավորվեր սիրիացի ժողովրդի ցեղասպանությամբ։

«Հենց այդ պատճառով Ռուսաստանը որոշում է ընդունել սիրիական կառավարությանն օգնելու մասին։ Ենթադրում եմ, որ առաջիկա ամսվա ընթացքում ռազմաճակատներում իրավիճակը կսկսի սկզբունքորեն փոխվել»,– նշել է Եվսեևը։

Նա ընդգծել է, որ կառավարական ուժերի պարտության դեպքում իշխանությունների հետ բանակցություններ չեն լինի, իսկ եթե սիրիական բանակը սկսի հաղթել, ապա բանակցությունների համար կստեղծվի բարենպաստ միջավայր։

Լրահոս
0