Լաս Վեգասի օդանավակայանում հրդեհ է բռնկվել. տուժել է 14 մարդ

© Sputnik / Алексей Куденко / Անցնել մեդիապահոցСамолеты в аэропорту "Домодедово"
Самолеты в аэропорту Домодедово - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Boeing 777 մարդատար ինքնաթիռը թռիչքից առաջ այրվել է։ Ինքնաթիռում եղել են 159 ուղևորներն ու անձնակազմի 13 անդամները

ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի– Sputnik. Լաս Վեգասի օդանավակայանում British Airways մարդատար ինքնաթիռում բռնկված հրդեհի հետևանքով տուժածների թիվը հասել է 14–ի, հայտնում է CNN հեռուստաալիքը։

Ավելի վաղ հայտնել էին, որ երկու մարդ է տուժել։

Հայտնի է դարձել, որ Boeing 777 մարդատար ինքնաթիռում հրդեհը բռնկվել է թռիչքից առաջ։ Ինքնաթիռում եղել են 159 ուղևորներն ու անձնակազմի 13 անդամները, բոլորին տարհանել են։ Ինքնաթիռը ուղևորվում էր Լոնդոն։

Բոլոր տուժածներին բժշկական օգնություն է ցուցաբերվել։ Օդանավակայանի մի մասը փակ է, ինչի հետևանքով հնարավոր է` որոշ չվերթեր հետաձգվեն, հայտնում է CNN-ը։ Բռնկման պատճառը պարզվում է։

Լրահոս
0