Հայաստանի տարածքում սեպտեմբերի 12–ից օդի ջերմաստիճանը կնվազի

© Sputnik / Папикьян / Անցնել մեդիապահոցАраратская долина в Армении
Араратская долина в Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Երևանում սեպտեմբերի 9-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 12-13-ի երեկոյան ժամերին և գիշերը հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ

ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի. Sputnik. Հայաստանի տարածքում սեպտեմբերի 9-ից 11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 12-13-ին շրջանների զգալի մասում երեկոյան ժամերին և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Այս մասին հայտնում է Հայպետհիդրոմետ ծառայությունը:

Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, քամին կլինի հարավ-արևելյան` 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը 12-ի ցերեկը կնվազի 2-3, արևելյան շրջաններում` 5-7, 13-ի գիշերը ևս 2-3 աստիճանով:

Երևանում սեպտեմբերի 9-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 12-13-ի երեկոյան ժամերին և գիշերը հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ:

Սեպտեմբերի 13–ին Երևանում գիշերային ժամերին օդի ջերմաստիճանը կնվազի մինչև 15 աստիճան, ցերեկային ժամերին` մինչև 32։

Լրահոս
0