ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի– Sputnik. Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբայրը՝ Սեյրան Խաչատրյանը, նույն ինքը՝ Աղալարը, փորձաքննության արդյունքում մեղսունակ է ճանաչվել, գրում է «Ժողովուրդ» թերթը: Նշանակում է, որ նրան չի հաջողվի խուսափել այս տարվա մայիսի 2-ին Գորիսի Սդղլի գոլ կոչվող տարածքում տեղի ունեցած ծեծի գործով պատասխանատվությունից:
Օգոստոսի 11-ին մարզպետի եղբորը տեղափոխել էին Կապանի հոգեբուժարան՝ սուր պսիխոզ ախտորոշմամբ:
«Նա «հոսպիտալացվել» էր անմիջապես այն բանից հետո, երբ հայտնի էր դարձել, որ նրա և նրա որդու՝ Էյներ Խաչատրյանի մեղադրանքը խստացվել է, իսկ խափանման միջոցն էլ ընտրվել է կալանավորումը»,-գրում է թերթը:
Սուրիկ Խաչատրյանի եղբայրը մեղսունակ է ճանաչվել

© Sputnik / Сергей Венявский
/ Օգոստոսի 11-ին մարզպետի եղբորը տեղափոխել էին Կապանի հոգեբուժարան՝ սուր պսիխոզ ախտորոշմամբ