Վերելակը թակա՞րդ է, թե տեղափոխվելու միջոց

© Sputnik / Владимир Федоренко / Անցնել մեդիապահոցРабота лифта в одном из московских домов
Работа лифта в одном из московских домов - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Դեպքերից մեկը տեղի է ունեցել Երևանում վաղ առավոտյան, մյուս երկուսը` նախօրեին

ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի– Sputnik. Վերջին երկու օրում Երևանում վերելակների աշխատանքի խափանումների հետ կապված միանգամից երեք դեպք է։

Ինչպես նշված է տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության կայքում, չորեքշաբթի առավոտյան ահազանգ է ստացվել, որ Կոմիտասի պողոտայում գտնվող շենքերից մեկի վերելակի մեջ մարդ է մնացել և պահանջվում է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է ժամանել մարտական հաշվարկ։ Հրշեջ–փրկարարները մասնագետների հետ օգնել են մարդուն դուրս գալ վերելակի խցիկից, որը մնացել էր վերելակում էլեկտրաէներգիան անջատվելու հետևանքով։

Հատկանշական է, որ երկու նման միջադեպ է արձանագրվել մեկ օր առաջ` երեքշաբթի։

Մի դեպքում վերելակը խափանվել է Պուշկինի փողոցում գտնվող բազմաբնակարանային  շենքում, իսկ երկրորդ դեպքը տեղի է ունեցել Արշակունյաց փողոցում։ Երկու վերելակների աշխատանքում խափանումը տեղի է ունեցել տեխնիկական անսարքության պատճառով։

Բարեբախտաբար տուժածները փրկարարների օգնությամբ բարեհաջող դուրս են եկել վերելակներից։

Լրահոս
0