ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի– Sputnik. Արարատի մարզի Արարատ գյուղի բնակիչ, նախկինում չդատապարտված Մկրտիչ Ֆահրադյանը մեղադրվում է անչափահասի հետ ամուսնանալու և նրա հետ սեռական հարաբերություն ունենալու մեջ: Այս մասին նշված է Դատական տեղեկատվական համակարգում:
Ըստ մեղադրական եզրակացության, 25-ամյա Մկրտիչ Ֆահրադյանը իմացել է, որ Սերինե Սարգսյանի 16 տարին դեռ չի լրացել, այնուամենայնիվ 2015թ.–ի ապրիլի 6-ից փաստական ամուսնական հարաբերությունների մեջ է մտել նրա հետ: Նրանք վարել են համատեղ կենցաղ և վերջինի համաձայնությամբ պարբերաբար սեռական հարաբերություն ունեցել նրա հետ:
Ֆահրադյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին 3-րդ կետերով: Խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Գործը քննվում է Արարատի Վայոց Ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանում:
Արարատում 25-ամյա երիտասարդը սեռական հարաբերություն է ունեցել անչափահասի հետ

© Sputnik / Максим Богодвид
/ Ֆահրադյանն ու անչափահաս աղջիկը վարել են համատեղ կենցաղ և վերջինի համաձայնությամբ պարբերաբար սեռական հարաբերություն ունեցել նրա հետ