00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայկական ծրագիրը ցնցեց Ստամբուլի XIV բիենալեի այցելուներին

© Sputnik / Антон Денисов / Անցնել մեդիապահոցВиды Стамбула
Виды Стамбула - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Dilijan Art Initiative նախագծի աջակցությամբ Քերոլին Քրիստով-Բակարգիևը միավորել էր նկարիչների, ովքեր իրենց աշխատանքներում արծարծել են Հայոց ցեղասպանության թեման

ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. Հայկական ծրագրի ներկայացումը հաջողությամբ է անցել ժամանակակից արվեստի XIV Ստամբուլի բիենալեում, հայտնում է Initiatives for Development of Armenia բարեգործական հիմնադրամի մամուլի ծառայությունը։

Ստամբուլի 14-րդ բիենալեի շրջանակում Հայկական ծրագրի ներկայացման գաղափարը պատկանում էր բիենալեի համակարգող Քերոլին Քրիստով-Բակարգիևին, ով շնորհանդեսի ժամանակ ընդգծեց Թուրքիայում հարյուր տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունների շուրջ քննարկումների կարևորությունն ու արդիականությունը:

Dilijan Art Initiative նախագծի աջակցությամբ Քերոլին Քրիստով-Բակարգիևը միավորել էր ինչպես հայ և թուրք, այնպես էլ հայկական սփյուռքից և ամբողջ աշխարհից նկարիչների, ովքեր իրենց աշխատանքներում արծարծել են Հայոց ցեղասպանության թեման:

«Dilijan Art Initiative-ի աջակցությունը մեզ հնարավորություն տվեց բիենալեում ներկայացնել Հայոց ցեղասպանության սարսափներն ապրած՝ աբստրակտ իմպրեսիոնիզմի հիմնադիր Արշիլ Գորկու, մեդեռնիստ և աբստրակցիոնիզմում նոր ձևեր ստեղծող, լիբանանցի նկարիչ Փոլ Գիրակոսյանի (ում մայրը նույնպես փախել էր արհավիրքներից) գործերը, ինչպես նաև հրաշալի քանդակագործ Սոնա Բալասանյանի աշխատանքներն ու Աննա Բողիգյանի փիլիսոփայական ինստալացիաները», – շնորհանդեսի ժամանակ հայտարարել է Քրիստով-Բակարգիևը։

Dilijan Art Initiative նախագիծը հովանավորել է ոչ միայն հայազգի նկարիչների:

«Մենք նացիոնալիստներ չենք, մենք ինտերնացիոնալիստներ ենք, ընդգրկում ենք ողջ Տիեզերքը: Dilijan Art Initiative նախագծի աջակցությամբ ստեղծվել է Ֆրանսիս Ալիսի «Անիի լռությունը» սև-սպիտակ հրաշալի ֆիլմը, Մայքլ Ռակովիցի և Քրիստինա Բուխի բարդ ինստալացիաները»,-նշել է բիենալեի համակարգողը:

Նկարիչներին, արվեստագետներին և հյուրերին նախագիծը ներկայացրեցին արտ-համակարգող Վադիմ Գրիգորյանն ու IDeA հիմնադրամի համահիմնադիր Վերոնիկա Զոնաբենդը:

«Արվեստի յուրօրինակ լեզուն հասկանալի է ողջ աշխարհի մարդկությանը: Մենք հավատում ենք միջմշակութային երկխոսության կարևորությանը: Դիլիջանում, օրինակ, 2014 թվականից գործում է UWC Dilijan College-ը, որտեղ սովորում են ուսանողներ աշխարհի 64 երկրից, և որն արդեն ինտերնացիոնալ փոխգործակցության հարթակ է: Dilijan Art Initiative նախագիծը համընդհանուր փոխըմբռնման խորացմանն ուղղված ևս մեկ հարթակ կդառնա»,-հայտարարել է Զոնաբենդը:

Ստամբուլի 14-րդ բիենալեն կգործի մինչև 2015 նոյեմբերի 1-ը:

Dilijan Art Initiative-ը IDeA հիմնադրամի նոր նախագիծն է, որի նպատակը Դիլիջան քաղաքի՝ որպես մշակութային և կրթական կենտրոնի զարգացմանը նպաստելն է:

Նախագծի իրականացման մեկնարկը նախատեսվում է 2016 թվականից: Այն ենթադրում է մի շարք հարթակների ստեղծում, որոնք ոգեշնչող ազդեցություն կունենան գիտական և ստեղծագործական հետազոտությունների համար՝ շեշտը դնելով Արևմուտքի և Արևելքի միջմշակութային երկխոսության վրա:

Գործարար և բարեգործ Ռուբեն Վարդանյանի և նրա տիկնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի կողմից հիմնադրված «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամն իրականացնում է երկրի սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված երկարաժամկետ ծրագրեր, որոնք կօգնեն գոյատևումից անցում կատարել դեպի բարեկեցություն:

IDeA աջակցում է Հայաստանի սոցիալական ձեռներեցության զարգացմանը` ոչ առևտրային նախագծերում  երկարաժամկետ ներդումներ կատարելով և ապահովելով դրանց կայուն զարգացումը։

Լրահոս
0