Էքստրասենսի սպանության միակ վկան խախտել է լռությունը

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Աղջկա խոսքով` դեպքից առաջ Մուշեղն իրեն հետապնդել է ու սպառնացել

ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի-Sputnik. Էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության մեջ մեղադրվող Մուշեղ Մխիթարյանի հետ կնոջ տուն այցելած` գործով միակ և կարևորագույն վկա Աննան դեպքից մոտ մեկ ամիս անց որոշել է խախտել լռությունը, գրում է «Հրապարակ» օրաթերթը։

Ըստ օրաթերթի` Աննան Մուշեղին ճանաչել է գրեթե 5 տարի, նրանք միասին են սովորել։

«Նա կորավ մի որոշ ժամանակով և մի տարի անց արդեն հայտնվեց նոր կերպարով՝ որպես 31-ամյա Մխիթար Մոս-Մուշեղյան։ Սկզբում նա ինձ շատ լավ էր վերաբերվում, աշխատանք առաջարկեց, ասաց, որ ես կխաղամ մեծ բեմերում», – նշել է Աննան։

Ани Маджнунян - Sputnik Արմենիա
Ոստիկանությունը ներկայացրել է էքստրասենսի դաժան սպանության մանրամասները
Նրա խոսքով` որոշ ժամանակ անց ինքը ցանկացել է դուրս գալ Մուշեղի թատրոնից, սակայն Մուշեղը սկսել է սպառնալ և շանտաժի ենթարկել։ Եվ Աննան սկսել է Մուշեղի մոտ առանց վարձատրության աշխատել:

«Նա հոգեկան շեղումներ ուներ, ինձ նստեցնում էր իր առջև և խելագարի պես սկսում էր խոսել, կարծես ինքն իր հետ խոսեր: Ինձ թվում է, որ նա տառապում է անձի երկվությամբ։ Իր մասին նա ոչ ոքի չէր պատմում, միայն ինձ, և սպառնալով՝ ստիպում էր իրեն լսել, բերանս էլ փակ պահել», – հայտնել է Աննան։

Աղջկա խոսքով` դեպքից առաջ Մուշեղն իրեն հետապնդել է, զանգել մայրիկին, խնդրել ընկերներին, որ զանգեն իրեն, քանի որ ինքը նրա զանգերին չէր պատասխանում:
Борьба с преступностью - Sputnik Արմենիա
Էքստրասենսի սպանության կասկածյալը չի ընդունում իր մեղքը
«Ես անգամ շատ ժամանակ տանը չէի մնում, որ նա ինձ չգտնի: Իսկ այդ անիծյալ օրը ես տանը մնացի, և նա ինձ բռնեցրեց ու տնից դուրս հանեց, ասաց իր մտադրությունների մասին, ասաց, որ պետք է իր հետ գնամ: Ես կտրականապես հրաժարվեցի։ Նա ասաց, որ հակառակ դեպքում կգա մեր տուն և նույնը ընտանիքիս հետ կանի, և այդպես տարավ իր հետ», – նշել է Աննան։

Նրա խոսքով` երբ իրենք հասան Մաջնունյանի շենքի մոտ, ինքը հրաժարվեց բարձրանալ վերև, սակայն Մուշեղը սկսեց քաշքշել իրեն, սպառնալ։

«Նա ասաց, որ բակում իրեն սպասեմ: Ես մտածեցի, որ նա, այնուամենայնիվ, չի գնա այդ քայլին։ Սարսափած նստել էի բակում, ընթացքում նա ինձ զանգեց, ասաց, որ բարձրանամ շենքի 9-րդ հարկ, որ նա արդեն դուրս է գալու», – ընդգծել է Աննան։

Աղջկա խոսքով` ինքը բարձրացել և քնել է աստիճաններին, որից հետո լսել է Մուշեղի ձայնը։

«Նա ինձ էր կանչում, ձեռքիցս քաշեց ու ներս մտցրեց Անիի բնակարան: Մեկ քայլ առաջ մտնելով՝ լսեցի ձայներ, գլուխս թեքեցի դեպի այդ ձայնը և տեսա Անիին՝ գետնին ընկած, արյունոտված, շնչահեղձ լինելուց: Մուշեղը, տեսնելով նրան ձայներ հանելիս, վազեց նրա կողմը, իսկ ես սարսափած շրջվեցի, վազելով դուրս եկա և ինձ աստիճաններից գցելով՝ փախչում էի», – նշել է աղջիկն ու ավելացրել, որ Մուշեղը վազել է իր հետևից և սկսել քաշքշել։
Ани Манджунян - Sputnik Արմենիա
Հայտնի էքստրասենսի սպանության հետքերով
«Անգամ խոսել անզոր էի, ինձ թվում էր, որ կխելագարվեմ: Նա ինձ ասաց, որ եթե բերանս բացեմ, ինձ ու ընտանիքիս անդամներին էլ նույն օրը կգցի, իսկ ես տեսա, թե նա ինչի է ընդունակ», – ընդգծել է Աննան։

Օրաթերթի այն հարցին, թե ինչու՞ էր Մուշեղը ցանկանում սպանել Անիին, Աննան պատասխանել է. «Գումար էր պարտք Անիին՝ մոտ 1 մլն․ դրամ, հետո մտածում էր, որ գուցե գումար ունենար տանը: Հոգնել էր նրանից, իրենք սիրեկաններ են եղել, բայց ինքն Անիին չէր սիրում, միայն գումարի համար էր հետը»։

Նրա խոսքով` Մուշեղը խելագար ֆանտազիաներ ուներ։

«Դեպքից մոտ 3 շաբաթ առաջ ասաց․ պատկերացնո՞ւմ ես՝ ինչ լավ կլիներ, որ սիրուհիներիցս մեկին սպանեի, ու գործը չբացահայտվեր», – նշել է Աննան։

Նրա խոսքով` ինքը նախկինում երբեք Անիի տանը չի եղել։

Աղջիկը նշում է, որ փորձել է համոզել Մուշեղին, սակայն ապարդյուն։

«Նա ասում էր՝ սա քո գործը չի, մի խառնվի, շատ փոքր ես: Ինքն ինձ ասաց, որ մոտ 10 հազար դրամի չափով գումար է գտել, բայց ես չհավատացի», – հայտնել է Աննան։

Ըստ «Հրապարակ» օրաթերթի` Աննան հիմա սովորում է ինստիտուտում, նա շատ  վախեցած է, նրան թվում է, որ իրեն անընդհատ հետապնդում են։

«Ոչ հայր ունեմ, ոչ եղբայր, ոչ մի ազգական չունեմ։ Ես եմ, քույրս ու մայրս։ Ցավում եմ Անիի համար և ամեն օր աղոթում իր հոգու համար, ուղղակի ես ոչինչ չէի կարող անել», – նշել է Աննան։

«Վեցերորդ զգայարան» հայտնի շոուի մասնակից, 55–ամյա Անի Մաջնունյանին օգոստոսի 5–ին սեփական բնակարանում սպանված էին գտել։ Մաջնունյանի մարմնի վրա դատաբժշկական փորձագետները գտել էին 58 վնասվածք։

Մաջնունյանի սպանության մեջ մեղադրվող Երևանի 20–ամյա բնակիչ Մուշեղ Մխիթարյանին մեղադրանք է ներկայացվել ՔՕ 104–րդ հոդվածի երկրորդ մասի ութերորդ կետի հատկանիշներով (սպանություն` զուգորդված թալանով)։

Լրահոս
0