ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի – Sputnik. Վերականգնվել է զբոսաշրջային եգիպտական Շարմ էլ Շեյխ քաղաքի օդանավակայանի աշխատանքը, որը չորեքշաբթի առավոտան դադարեցվել էր ավազե փոթորկի պատճառով։ Տարերքի պատճառով չեղյալ էին հայտարարվել տասնյակ ավիաչվերթեր, այդ թվում` Ռուսաստանից։
Վատ տեսանելիության պատճառով թռիչքն արգելելու հետևանքով օդանավակայանի սպասասրահում կուտակվել էին աշխարհի տարեբեր երկրներից հարյուրավոր զբոսաշրջիկներ, այդ թվում` Ռուսաստանից։
Ռուսաստանից Շառմ էլ Շեյխ թռչող ինքնաթիռներն նոր ուղղություն էին վերցնում դեպի Հուրգադա, որը գտնվում է Կարմիր ծովի մյուս ափին։
«Ներկա պահին ինքնաթիռները, որոնք ուղղություն էին վերցրել դեպի Հուրգադա, վայրէջք են կատարել Շարմ էլ Շեյխի օդանավակայանում։ Այս պահին, վերականգնվում են նաև եղանակային վատ պայմանների հետևանքով դեպի Ռուսաստան մեկնող դադարեցված չվերթերը», – ՌԻԱ Նովոստիին ասել է Եգիպտոսում գտնվող ռուսական ավիաընկերություններից մեկի ներկայացուցիչը։
Ավազե փոթորիկ է գրանցվել մի շարք արաբական երկրներում, ինչի հետևանքով կտրուկ բարձրացել է օդի ջերմաստիճանը։ Մրրիկը հասել է Եգիպտոս։ Օդերևութաբանների տվյալներով` տարերքի «սանձարձակությունը» կտևի մինչև ուրբաթ։
Եգիպտոսի Շարմ էլ Շեյխից ավիաչվերթերը վերականգնվել են
© Аirlines InformАэропорт города Шарм эш-Шейха

Օդանավակայանի աշխատանքը դադարեցվել էր եղանակային վատ պայմանների պատճառով` տարածաշրջանի վրա ավազե փոթորիկ էր գրանցվել, ինչի հետևանքով կտրուկ բարձրացել է օդի ջերմաստիճանը