Ազգային գվարդիա. Օդեսայում հաջողվել է պայթյուն կանխել զորամասի մոտակայքում

© Sputnik / Денис Петров / Անցնել մեդիապահոցГорода мира. Одесса
Города мира. Одесса - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Օդեսայում Ուկրաինայի Ազգային գվարդիայի զորամասերից մեկի հսկիչ անցակետի մոտակայքում փաթեթ է հայտնաբերվել` տրոտիլային երկու պայթագլաններով, որոնք պետք է պայթեցվեին բջջային հեռախոսի միջոցով, հաղորդում է Ազգային գվարդիան

ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի– Sputnik. Ուկրաինայի ազգային գվարդիան հայտարարել է, որ Օդեսայում հաջողվել է պայթյուն կանխել զորամասերից մեկի մոտակայքում։

«Սեպտեմբերի 10–ին Օդեսայում Ուկրաինայի ազգային գվարդիայի զորամասերից մեկի հսկիչ անցակետի դրսի կողմում անհայտ անձինք թողել էին 400 գրամ ընդհանուր քաշով տրոտիլային պայթագլաններ, որոնք պետք է պայթեցվեին բջջային հեռախոսի միջոցով», – նշվում է հինգշաբթի առավոտյան Ազգային գվարդիայի տարածած հաղորդագրության մեջ։

Հսկիչ անցակետի հերթապահը հայտնաբերել էր պայթուցիկ պարունակող փաթեթը, պայթյունը հաջողվել է կանխել։

Այժմ իրականացվում են քննչական–օպերատիվ գործողություններ։

Լրահոս
0