Հայաստան–Բելառուս. հյուր` առանց գրանցման

© Sputnik / Асатур ЕсаянцПравительство Армении
Правительство Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀ քաղաքացիները մեկ ամսվա ընթացքում կգտնվեն Բելառուսի տարածքում առանց գրանցման

ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի– Sputnik.  Հայաստանի և Բելառուսի քաղաքացիները հնարավորություն կունենան կատարել փոխադարձ այցելություններ` առանց գրանցման։ Հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ ընդունվել է համապատասխան որոշումը։

Կառավարությունը նոր արձանագրություն կավելացնի «Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության քաղաքացիների առանց արտոնագրերի փոխայցելությունների մասին» 2002 թ.–ի հունիսի 6–ի համաձայնագրում։

«Կառավարության որոշման շնորհիվ` ՀՀ քաղաքացիները 30 օրվա ընթացքում հնարավորություն կունենա բնակվել Բելառուսի տարածքում առանց գրանցման», – նիստի ընթացքում ասել է ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը։

Փոխնախարար խոսքով` նման համաձայնագիր ավելի վաղ ստորագրվել է նաև ԵՏՄ–ում Հայաստանի մեկ այլ գործընկերոջ` Ռուսաստանի հետ և ուժի մեջ է մտել 2015 թ.–ի մարտից։

Հայաստանը շարունակում է բանակցությունները Ղազախստանի հետ նմանատիպ ռեժիմի ներդրման շուրջ, իսկ Ղրղըզստանի հետ երկխոսությունն արդեն սկսվել է։

Լրահոս
0