ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի– Sputnik. Ուրբաթ` սեպտեմբերի 11–ին, ժամը 12։00–ին Sputnik Արմենիա միջազգային մամուլի կենտրոնում («Իմպերիում» պլազա բիզնես կենտրոնի շենք, հասցե` Ամիրյան 4/7, 4–րդ հարկ) տեղի կունենա «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ–ի նախագահ Կարեն Բեքարյանի ասուլիսը` «Հայաստանի արտաքին քաղաքականության վերջին զարգացումները մի քանի ուղղություններով» թեմայով։
Մամուլի ասուլիսի ընթացքում կքննարկվեն ԵՄ–ի և ԵՏՄ–ի շրջանակում Հայաստանի ինտեգրացիոն գործընթացների շուրջ տեղի ունեցող վերջին իրադարձություններին վերաբերող հարցեր։
ԵՄ–ում նախագահող Լյուքսեմբուրգի ԱԳ նախարար Ժան Ասելբորնը վերջերս հայտարարել էր, որ ԵՄ–ն Հայաստանի և Բելառուսի հետ պատրաստում է համաձայնագրերի նոր տեսակ, որոնք ԵՄ–ի հետ այդ երկրներին ավելի քիչ կկապեն, քան ասոցացման համաձայնագրերը։ Նրա խոսքով` դա կլինի ավելի դյուրին տարբերակ, ավելի պակաս հիմնարար, քան ասոցացման համաձայնագիրը, մեկ աստիճան ցածր։
Քաղաքագետը կխոսի նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի, Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի, իրանական միջուկային ծրագրի հարցի լուծման, Թուրքիայի ներքաղաքական իրավիճակի սրման և տարածաշրջանային հետագա զարգացումների վրա այդ բոլոր գործընթացների ազդեցության մասին։
Հավատարմագրման հեռախոսահամար` +374(10) 600-134, 600-133 (ներքին` 107)։
Մամուլի կենտրոնի ծանուցումները ստանալու համար կարող եք հայտ ուղարկել h.sahakyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեին։
Երևանում Sputnik միջազգային մուլտիմեդիոն մամուլի կենտրոնի ղեկավար` Հասմիկ Սերգեյի Սահակյան, հեռ.` (094) 18-33-77։