Օդաչուն ուղևորներին շնորհավորել է ինքնաթիռում սեքսով զբաղվելու կապակցությամբ

© ViralthreadСекс в самолете
Секс в самолете - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Norwegian Airlines ավիաընկերության ինքնաթիռի օդաչուն բարձրախոսով շնորհավորել է այն զույգին, որը սեքսով է զբաղվել ինքնաթիռում։

ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի – Sputnik. Փարիզից Ստոկհոլմ չվերթ իրականացնող օդանավի կապիտանը լավագույն մաղթանքներ է հայտնել սուր զգացողությունների սիրահարներին, որոնք սեռական հարաբերություն են ունեցել «երկնքում», գրում է New York Daily News–ը։

Վայրէջքից հետո օդաչուն հայտնել է օդի ջերմաստիճանի մասին տեղեկությունը, իսկ այնուհետև շնորհավորել է այն զույգին, որը թռիչքի ժամանակ զուգարանում «բազմացման հաջողված ակտ» է իրականացրել։

«Մենք լավագույն մաղթանքներն ենք ուղղում մեր օդային ուղևորության ժամանակ զուգարանում բազմացման հաջողված ակտ իրականացրած զույգին»,– ասել է նա։

Ուղևորները խոստովանել են, որ իրենք սկսել են ծիծաղել և ծափահարել։

«Ինքնաթիռի ուղևորները սկսեցին ծափահարել, ծիծաղել և հայացքով փնտրել այդ զույգին»,– ասել է ականատեսներից մեկը։

Norwegian Airlines ավիաընկերության ներկայացուցիչները չեն մեկնաբանել արտասովոր միջադեպը։

Լրահոս
0