Գիտնականներ. երբ աշխատանքային օրը սկսվում է առավոտյան 10–ից շուտ, դա հավասար է տանջանքի

© Pixabay / MarinecateringБудильник
Будильник - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Փորձի ընթացքում գիտնականների խումբը, որը ղեկավարել է դոկտոր Քելլին, դպրոցի պարապմունքների սկիզբը տեղափոխել է առավոտյան ժամը 10–ին, և առաջադիմությունն աճել է 10 տոկոսով

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik. Աշխատանքային օրն առավոտյան ժամը 10–ից ավելի շուտ սկսելը տանջանքի է հավասար, կարծում են Օքսֆորդի համալսարանի գիտնականները, գրում է բրիտանական The Telegraph թերթը։

«Դա չափազանց վնասակար է օրգանիզմի համար, քանի որ ազդում է ֆիզիկական, զգայական աշխարհի, ինչպես նաև վարքագծի վրա»,– ասում է Օքսֆորդի համալսարանի գիտնական դոկտոր Փոլ Քելին։ Փորձի ընթացքում գիտնականների խումբը, որը ղեկավարել է դոկտոր Քելլին, դպրոցի պարապմունքների սկիզբը տեղափոխել է առավոտյան ժամը 10–ին, և առաջադիմությունն աճել է 10 տոկոսով։

Գիտնականի խոսքով` 55 տարեկանից ցածր տարիքի մարդկանց օրգանիզմի ռիթմը բացարձակ չի համապատասխանում 9-17 ժամ շարունակվող աշխատանքային օրվան, ինչը լուրջ վտանգ է ներկայացնում մարդու հոգեկան առողջության համար։

«Մենք կարող ենք փոխել մեր 24–ժամանոց ռիթմը։ Մարմինն արևի լույս է պահանջում, բայց դուք դա չեք գիտակցում, որովհետև արեգակնային լույսն ազդում է հիպոտալամուսի, այլ ոչ անմիջապես տեսողության վրա»,– նշում է գիտնականը։

Գիտնականը ժամը 9–ից 17–ն աշխատանքային ժամանակացույցը համեմատում է քնից զրկվելու տանջանքի հետ։ Այդպես բանտերում տանջում են կալանավորներին, հիշեցնում է նա։ «Մարդկանց արթնացնում են և ուտելիք են տալիս այն ժամանակ, երբ նրանք դա չեն ուզում։ Նրանք ավելի հնազանդ են դառնում, որովհետև նրանց ուղեղը մթագնած է լինում»,– ասում է Քելին։ «Սա հասարակության համար մեծ խնդիր է»,– ընդգծում է Քելին և կոչ անում փոփոխություններ կատարել աշխատանքային ռեժիմում, որպեսզի այն համապատասխանի բնական կենսաբանական ժամերին։

Լրահոս
0