ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի– Sputnik. Հայաստանում վերջին օրերին հաստատված շոգ և տոթ եղանակն աստիճանաբար սկսում է նահանջել։ Ինչպես նշվում է Հայպետհիդրոմետ ծառայության կայքում, սեպտեմբերի 11–ի լույս 12–ի գիշերն օդի ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանով, արևելյան շրջաններում` 5-7, իսկ սեպտեմբերի 13–ի գիշերը` ևս 2-3 աստիճանով։
Ուրբաթ օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 34-36 աստիճան, հաջորդ չորս օրերին` ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի մինչև 30-32 աստիճան։
Միաժամանակ, սեպտեմբերի 11–ին Հայաստանի ողջ տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ, իսկ սեպտեմբերի 12-15–ին առավելապես հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Երևանում այդ օրերին հնարավոր է ամպրոպ։
Քամին կլինի հարավարևելյան` վայրկյանում 2-3 մետր արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վ։
Ներկա պահին Երևանում պարզ եղանակ է, ջերմաստիճանը 26 աստիճան է։
Օդերևութաբաններ. Հայաստանի բնակիչներին զով հանգստյան օրեր են սպասվում
10:06 11.09.2015 (Թարմացված է: 10:27 11.09.2015)

© Sputnik / Папикьян
/ Ուրբաթ Հայաստանի տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ, իսկ սեպտեմբերի 12-ից 15–ը հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ