Թուրքիայում իշխող կուսակցության գրասենյակի վրա հարձակվելու հետևանքով երկու ոստիկաններ են վիրավորվել

© Sputnik / Алексей Даничев / Անցնել մեդիապահոցКурортный поселок Олу Дениз в провинции Мугла на Юго-Западе Турции
Курортный поселок Олу Дениз в провинции Мугла на Юго-Западе Турции - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Մի քանի մարդիկ կրակ են բացել Թուրքիայի հարավ–արևելքում գտնվող Դիարբեքիր քաղաքում տեղակայված «Արդարություն և զարգացում» կուսակցության գրասենյակի ուղղությամբ։ Երկու ոստիկաններ են վիրավորվել։ Հարձակման մեջ կասկածում են Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության գրոհայիններին։

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik. Թուրքիայի Դիարբեքիր քաղաքում «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցության գրասենյակի վրա զինված հարձակում է կատարվել, շենքը պահպանող երկու ոստիկանները վնասվածքներ են ստացել, ուրբաթ հայտնում է Anadolu գործակալությունը։

Մի քանի մարդիկ կրակ են գրասենյակի ուղղությամբ։ Ոստիկանության հետ փոխհրաձգոևւթյուն է սկսվել, ինչից հետո հարձակվողները փախուստի են դիմել։ Հարձակման մեջ կասկածում են Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության գրոհայիններին։ Այժմ գործողություններ են իրականացվում նրանց ձերբակալելու ուղղությամբ։

Թուրքիայում դրությունը կտրուկ սրվել է հուլիսի 20–ին Սիրիայի հետ սահմանում «Իսլամական պետության» կազմակերպած ահաբեկչությունների և հարավարևելյան արվարձաններում կատարված սպանություններից հետո, որոնց պատասխանատվությունը ստանձնել է ՔԱԿ–ն։ Վերջին մեկուկես ամիսների ընթացքում քուրդ գրոհայինների զոհ են դարձել ավելի քան 100 ոստիկաններ, զինվորականներ, ինչպես նաև` քաղաքացիական անձինք։

Լրահոս
0