ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի– Sputnik. Սեպտեմբերի 11-ից ոստիկանության կայքում գործում է նոր բաժին` «Ազատ համարանիշների որոնում»:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հայտնում են, որ բաժնում առցանց հարցման եղանակով հնարավոր է ստուգել ավտոմեքենայի` քաղաքացու նախընտրած համարանիշի առկայությունը և ծանոթանալ գներին:
Անհրաժեշտ է ընտրել «Ֆիզիկական անձ» կամ «Իրավաբանական անձ» բաժինը, այնուհետև մուտքագրել թվերն ու տառերը համապատասխան դաշտերում և սեղմել «Ստուգել առկայություն»։
Ոստիկանության կայքում այսուհետ կհրապարակվի ավտոմեքենաների ազատ համարանիշների և գների ցանկը
© SputnikУлица, автотранспортное движение

© Sputnik
Բաժնում առցանց հարցման եղանակով հնարավոր է ստուգել ավտոմեքենայի համարանիշի առկայությունը և ծանոթանալ գներին