00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սարգսյանը կներկայացնի Հայաստանի առաջնահերթությունները

© Фотохост-агентство / Անցնել մեդիապահոցЗаседание Высшего Евразийского экономического совета на уровне глав государств (ВЕЭС)
Заседание Высшего Евразийского экономического совета на уровне глав государств (ВЕЭС) - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայկական պետության ղեկավարը կներկայացնի երկրի առաջնահերթությունները, որոնք ծրագրվում է իրագործել հաջորդ միջնստաշրջանային ժամանակահատվածում նախագահելու ընթացքում

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդում կներկայացնի Հայաստանի այն առաջնահերթությունները, որոնք Հայաստանն առաջադրելու է կազմակերպության նախագահության ժամանակահատվածում (2015-2016 թվականներին), հայտնել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնեթդինովը։

Հայկական պետության ղեկավարը կներկայացնի երկրի առաջնահերթությունները, որոնք ծրագրվում է իրագործել հաջորդ միջնստաշրջանային ժամանակահատվածում նախագահելու ընթացքում։

ՀԱՊԿ ԱԽ–ի նստաշրջանը կանցկացվի սեպտեմբերի 15–ին Դուշանբեում։ Խորհրդի կազմում ընդգրկված են ՀԱՊԿ անդամ պետությունների` Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի ղեկավարները։ 2014-2015 թվականի միջնստաշրջանային ժամանակահատվածում ՀԱՊԿ ԱԽ–ի նախագահը Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնն է։ Նա կտեղեկացնի Տաջիկստանի գերակայությունների իրագործման մասին ՀԱՊԿ–ում նախագահելու ժամանակահատվածում։ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը կանցկացվի նեղ կազմով լիագումար նիստի ձևաչափով։

Նախագահները կարծիքներ կփոխանակեն Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության պատասխանատվության գոտում տիրող իրավիճակի վերաբերյալ։

ՀԱՊԿ–ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան իր ամենամյա զեկույցում կիրազեկի ՀԱՊԿ–ի` 2014-2015 թվականների գործունեության հարցերի և անվտանգության խորհրդի նախորդ նստաշրջանում ընդունած որոշումների իրականացման մասին։
Ակնկալվում է, որ կընդունվի Հավաքական անվտանգության խորհրդի հայտարարություն, որում կամփոփվեն Կազմակերպության` 2014-2015 թվականների կատարած աշխատանքը, կսահմանվեն զարգացման հեռանկարները։

Օրակարգում կլինեն նաև ՀԱՊԿ Զորքերի (Հավաքական ուժերի) կառավարման համակարգի մասին փաստաթղթերի ստորագրումը, Զինվորական և այլ միավորումների փոխադրման, դրանց շարժական գույքի, ինչպես նաև ռազմական նշանակության արտադրանքի ոլորտում գործակցության համաձայնագիրը, Երկաթուղիների տեխնիկական օժանդակության միասնական համակարգի ստեղծման մասին համաձայնագրի ժամկետի երկարացման արձանագրությունը, ՀԱՊԿ արտակարգ իրավիճակների և քարտուղարության համակարգող խորհրդի գործունեության կատարելագործման մասին ՀԱԽ որոշումը, Կազմակերպության բյուջեի հաստատումը։

ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նստի օրակարգում ավելի քան 10 հարց է ընդգրկված։
     
Խորհրդի նիստից առաջ կկայանա Արտաքին գործերի նախարարների խորհրդի, Պաշտպանության նախարարների խորհրդի և Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստը։ ԱԳՆԽ–ՊՆԽ–ԱԽՔԿ–ն կքննարկի ՀԱՊԿ ՀԱԽ առաջիկա նիստի օրակարգը, ինչպես նաև փաստաթղթեր, որոնք վերաբերում են կառավարման և հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների միավորումների մարմինների օպերատիվ և մարտական պատրաստության համատեղ միջոցառումների, զինվորական ուսումնական հաստատությունների զինվորական կադրերի կազմակերպման կատարելագործման և անդամ պետությունների պաշտպանության նախարարությունների կրթական և գիտական գործունեության համակարգման փաստաթղթեր։
    
Նստաշրջանի աշխատանքներին կմասնակցի ՀԱՊԿ Միավորված շտաբի պետ գեներալ–լեյտենանտ Ալեքսանդր Ստուդենիկինը։

Լրահոս
0