00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀԱՊԿ գագաթնաժողովի բազմակողմանի խնդիրները

© Sputnik / Виталий Белоусов / Անցնել մեդիապահոցРабочая встреча высших должностных лиц ШОС, СНГ, ЕЭС и ОДКБ
Рабочая встреча высших должностных лиц ШОС, СНГ, ЕЭС и ОДКБ - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Միջոցառումների օրակարգն ընդգրկում է քաղաքական, ռազմական, ռազմատեխնիկական և արձանագրային բնույթի մոտ քսան հարցերի դիտարկում, ինչպես նաև ՀԱՊԿ անդամ պետությունների հայտարարությունների ընդունումը։

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի  — Sputnik. Սեպտեմբերի 14-15–ին Դուշանբեում կանցկացվի ՀԱՊԿ ՀԱԽ նիստն անդամ երկրների ղեկավարների (Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի) մակարդակով, ինչպես նաև Արտաքին գործերի նախարարների խորհուրդը, Պաշտպանության նախարարների խորհուրդը և ՀԱՊԿ անդամ պետությունների անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեն։

Заседание Высшего Евразийского экономического совета на уровне глав государств (ВЕЭС) - Sputnik Արմենիա
Սարգսյանը կներկայացնի Հայաստանի առաջնահերթությունները
Այդ միջոցառումների օրակարգն ընդգրկում է քաղաքական, ռազմական, ռազմատեխնիկական և արձանագրային բնույթի մոտ քսան հարցերի դիտարկում, ինչպես նաև ՀԱՊԿ անդամ պետությունների հայտարարությունների ընդունումը։ Միաժամանակ, ծրագրվում է հատուկ ուշադրություն դարձնել կազմակերպության առջև կանգնած ռազմաքաղաքական լուրջ մարտահրավերների արդյունավետ արձագանքման ուղիներին։ Դրանք ներառում են ոչ միայն ՀԱՊԿ սահմանների մոտ և Աֆղանստանում, այլ նաև կազմակերպության անդամ երկրների տարածքում իրավիճակն ապակայունացնող ահաբեկչական և ծայրահեղական խմբավորումների ակտիվացումը։

ՏՀ–ում դրության սրման ֆոնին

Հիշեցնենք, որ Տաջիկստանի Հանրապետությունում նախօրեին ողբերգական իրադարձություններ են կատարվել, որոնք կապված են պաշտպանության նախարարի նախկին տեղակալ գեներալ–մայոր Աբդուհալիմ Նազարզոդի անօրինական գործունեության հետ։ Սեպտեմբերի 4–ին իր կողմնակիցների օժանդակությամբ նա զինված հարձակում է իրականացրել Դուշանբեում հանրապետության պաշտպանությամբ նախարարության և Վահդատ քաղաքի ՆԳՆ մոտակա բաժինը, ինչը թույլ է տվել մեծ թվով զենք ու զինամթերք զավթել։ Դրա հետևանքով զոհվել է իրավապահ մարմինների ինն աշխատող, վեցը` վնասվածքներ են ստացել։ Ավելի ուշ Աբդուհալիմ Նազարզոդի ստեղծած արմատական խումբը թաքնվել է Ռամիթի կիրճում, որտեղ արգելափակվել է Տաջիկստանի ուժային կառույցների կողմից։ Ճանապարհին այն հարձակվել է զորամասի վրա, ինչը հանգեցրել է տաջիկ զինծառայողների մահվան։ Ներկայում Նազարզոդի խմբավորման 18 անդամներ ոչնչացվել են, իսկ մոտ 60–ը` ձերբակալվել, առգրավվել է ավելի քան 500 միավոր դիպուկահար զենք։

Հարկ է նշել, որ ավելի վաղ էլ տեղ են գտել Տաջիկստանի ուժային կառույցների բարձրաստիճան ներկայացուցիչների` արմատական իսլամիստների կողմն անցնելու փաստեր։ Այսպես, 2015թ.–ի գարնանը հանրապետությունը լքել է ՕՄՕՆ–ի նախկին հրամանատար, գնդապետ Գուլմուրոդ Հալիմովը, որը հայտնվել է «Իսլամական պետության» շարքերում և սպանվել այս ամռանը Սիրիայի Մուհասան քաղաքում։ Ընդ որում գնդապետ Հալիմովն անցել է ահաբեկչության դեմ պայքարի ուսուցում Ռուսաստանում և ԱՄՆ–ում։

Անկասկած, նշված իրադրաձությունները Տաջիկստանի Հանրապետության ներքին գործն են։ Բայց դրանք ցույց են տալիս, որ ՀԱՊԿ–ը պետք է արձագանքի ոչ միայն արտաքին, այլ նաև ներքին մարտահրավերներին և սպառնալիքներին, որոնք պայմանավորված են կազմակերպության անդամ երկրների սոցիալ–տնտեսական խնդիրներով։ Դա Կենտրոնական Ասիայում ահաբեկչության և արմատական իսլամի տարածումն է, այնտեղ առկա ջրային–էներգետիկ համակարգի խնդիրները և ուրիշ պատճառներ, որոնք զգալիորեն վատացնում են տարածաշրջանի պետությունների ներքաղաքական դրությունը։

Դրան հակազդելու համար անհրաժեշտ է ՀԱՊԿ անդամ երկրների քաղաքական ղեկավարության գործունեության, ինչպես նաև իրավապահ մարմինների և անվտանգության ծառայությունների սերտ համակարգումը։

Տարածաշրջանի սպառնալիքներին տարաբնույթ պատասխանները


ՀԱՊԿ պետությունների համար լուրջ արտաքին սպառնալիքը նախկինի նման բխում է Աֆղանստանից, որը դրսևորվում է թմրանյութերի վաճառքի և այդ երկրից տարբեր արմատականների անօրինական ներթափանցման մեջ։ Նրանց հակազդելու համար ՀԱՊԿ–ն անցկացնում է թմրանյութերի դեմ տարածաշրջանային «Ալիք» և անօրինական միգրացիայի խափանման «Ոչ լեգալ» գործողությունները։

Այսպես, այս տարվա օգոստոսի 27–ից սեպտեմբերի 3–ը Տաջիկստանում տեղի են ունեցել թմրանյութերի դեմ գերատեսչությունների և ծառայությունների հատուկ նշանակության ստրոբաժանումների, ներքին զորքերի, ՀԱՊԿ անդամ երկրների ներքին գործերի և անվտանգության մարմինների «Շանթ 2015» հատուկ մարտավարական զորավարժությունները։ Այդ զորավարժությունները թույլ են տվել մշակել թմրանյութերի մաքսանենգային առաքումների ուղիները բացահայտելու և Տաջիկստանի Հանրապետության տարածքին սահմանամերձ հանցավոր խմբավորումների գործունեությունը դադարեցնելու համատեղ միջոցառումներ։ Դրանք ներառում են որոնողական և դարանակալ միջոցառումների իրականացում` թմրանյութերի մաքսանենգային առաքումները խափանելու, ինչպես նաև թմրանյութերի, զենքի, զինամթերքի և պայթուցիկ սարքերի անօրինական շրջանառության ուղղությամբ։

Միաժամանակ տեղի է ունենում Ղրղըզստանի և Տաջիկստանի ռազմական պոտենցիալի զարգացում։ Այսպես, Ղրղըզստանի ազգային բանակը ՀԱՊԿ գործունեության շրջանակում ստանում է ուղղաթիռներ, «Ուրագան» տեսակի համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, զրահափոխադրիչներ, հրաձգային զենք, կապի և հետախուզության միջոցներ 1,1 մլրդ դոլարի չափով։ Ավելի փոքր ծավալներով ռազմատեխնիկական օգնություն է ցուցաբերվում Տաջիկստանին (200 մլն դոլարի չափով` ավիացիայի, կապի միջոցների, հրետանային համակարգերի, զենիթահրթիռային սարքավորումների և հրաձգային զենքի տեսքով)։ Այդ առաքումներն իրականացվում են սպառազինությունների և ռազմական ունեցվածքի հաշվին, որը գտնվում է Ռուսաստանի Պաշտպանության նախարարության բալանսում։ Դիտարկվում է նաև ռուսական բուհերում Տաջիկստանի և Ղրղըզստանի քաղաքացիներրի անվճար ծրագրերի ընդլայնման հարցը։

Բացի այդ, ՀԱՊԿ գագաթնաժողովում, որը տեղի է ունեցել Սոչիում 2013թ.–ի սեպտեմբերի վերջին, որոշում է ընդունվել «Տաջիկստանի Հանրապետությանն օգնություն ցուցաբերելու մասին`տաջիկ–աֆղանական սահմանի ամրապնդման համար»։ Այդ գործունեության շրջանակում առաջին փուլում նախատեսվում է հագեցնել Տաջիկստանի զորքերը զենքի ժամանակակից տեսակներով, հատուկ տեխնիկայով և այլ անհրաժեշտ միջոցներով, երկրորդ փուլում` անցկացնել տաջիկ–աֆղանական սահմանի բարեկարգման ուղղված միջոցառումներ միջպետական թիրախային ծրագրի հիման վրա։

Արդյունքում 2015թ.–ի օգոստոսի 15–ին ՌԴ–ից հանրապետություն է տեղափվել սպառազինությունների և ռազմական ունեցվածքի հերթական խմբաքանակը։ Անհրաժեշտությամբ դեպքում, այսինքն իրավիճակի զգալի սրման դեմքում տաջիկ–աֆղանական սահմանի պահպանության համար կարող են գործարկվել հանրապետությունում տեղակայված 201–րդ ռուսական ռազմակայանի ստորաբաժանումները, որի գործողությամբ ժամկետը երկարացվել է մինչև 2042–ը։

Բայց դա ակնհայտորեն  բավարար չէ, քանի որ ՀԱՊԿ գործունեության  ոլորտի կենտրոնական  ասիական ուղղությամբ համեմատաբար լավ է պահպանվում միայն ղազախա–ղրղըզական սահմանը։ Իսկ Տաջիկստանը և Ղրղըզստանը շարունակում են օգտագործվել արմատականների կողմից որպես Աֆղանստանից տրանսպորտային միջանցք։ Այդ խնդիրը խորանում է Աֆղանստանի, Ղրղըզստանի և մի շարք ուրիշ պետությունների քաղաքացիներին անօրինական կերպով ղրղըզական անձնագրեր հանձնելու հաշվին։ Ընդ որում դրանցից ոմանք մեկնում են Մերձավոր Արևելք` «Իսլամական պետություն» արմատական կազմակերպության շարքերն անցնելու համար։

Այսպիսով, ՀԱՊԿ առջև դրված են մեծ քանակությամբ ինչպես արտաքին, այնպես էլ ներքին մարտահրավերներ և սպառնալիքներ։ Առավել լուրջ արտաքին սպառնալիք է ներկայացնում Աֆղանստանը. Այդտեղից բխող սպառնալիքների հետ նախատեսվում է պայքարել տաջիկ–աֆղանական սահմանի ամրապնդման հաշվին։ Բայց, ըստ երևույթին, նպատակահարմար է դիտարկել նաև Ղրղըզստանի և Ղազախստանի սահմանների ամրապնդման հարցը։

Ներքին մարտահրավերներին պատասխանելն ավելի բարդ է` հաշվի առնելով տարածաշրջանում առկա տարաբնույթ խնդիրները։ ՀԱՊԿ–ը կարող է դրան միայն նպաստել քաղաքական մակարդակում համագործակցության ամրապնդման հաշվին, իրավապահ գործունեության և հատուկ ծառայությունների ոլորտում։ Բայց դա ակնհայտորեն բավարար չէ։ Միաժամանակ պետք է զարգացնել փոխգործակցությունը Եվրասիական տնտեսական միության և Մեծ մետաքսե ճանապարհի տնտեսական գոտի չինական ինտեգրացիոն նախագծի շրջանակում։

Ամենայն հավանականությամբ, այդ ամենն իր արտացոլումը կգտնի ինչպես Դուշանբեում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովում, այնպես էլ տարբեր միջոցառումներում։

Վլադիմիր Եվսեև` ԱՊՀ րկրների ինստիտուտի ամբիոնի վարիչ

Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ

Լրահոս
0