Քննադատները որոշել են Վենետիկի կինոփառատոնի լավագույն եվրոպական ֆիլմը

© Sputnik / Екатерина Чеснокова / Անցնել մեդիապահոց72-й Венецианский международный кинофестиваль. День третий
72-й Венецианский международный кинофестиваль. День третий - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Վենետիկի միջազգային կինոփառատոնի հաղթողների անունների կհրապարակվեն սեպտեմբերի 12–ի երեկոյան

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի– Sputnik. Վենետիկի 72–րդ միջազգային կինոփառատոնի լավագույն եվրոպական ֆիլմ է ճանաչվել ռուս կինոռեժիսոր Ալեքսանդր Սոկուրովի «Ֆրանկոֆոնիան»։ Նման որոշում է ընդունել Եվրոպայի և Միջերկրածովյան տարածաշրջանի կինոքննադատների Fedeora ֆեդերացիան։

«Սոկուրովի «Ֆրանկոֆոնիան» բարդ ֆիլմ է, որն ուսումնասիրում է եվրոպական մշակույթի թեմաները հետաքրքիր, երբեմն հակասական, սակայն միշտ բանաստեղծական ոճով», – նշվում է ուրբաթ կազմակերպության տարածած հաղորդագրության մեջ, որը ստեղծվել է 2010 թ.–ին։ Կազմակերպության գլխամասային գրասենյակը գտնվում է Լոնդոնում։

Սոկուրովի «Ֆրանկոֆոնիա. Լուվրը գերմանական օկուպացիայի ներքո» ֆիլմը Ֆրանսիայի, Գերմանիայի և Նիդեռլանդների համատեղ արտադրություն է։ Հայնի ռուս ռեժիսորի վերջին աշխատանքը ներառվել է 21 մրցութային աշխատանքների թվում, որոնք հավակնում են ամենահին եվրոպական կինոփառատոնի գլխավոր մրցանակին։ Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել Վենետիկում սեպտեմբերի 4–ին։

Այս օրերին Լիդո կղզում անցկացվող Վենետիկի 72–րդ միջազգային կինոփառատոնի հաղթողների անունները, որոնց կորոշի հեղինակավոր միջազգային ժյուրին, կհրապարակվեն սեպտեմբերի 12–ի երեկոյան։

Լրահոս
0