Ցուցարարները չեն պատրաստվում հեռանալ Բաղրամյան պողոտայից

© SputnikСидячая акция протеста на проспекте Баграмяна. Фото с места событий.
Сидячая акция протеста на проспекте Баграмяна. Фото с места событий. - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Կազմակերպիչները կոչ են անում քաղաքացիներին` միանալ Բաղրամյան պողոտայում գտնվող ցուցարարներին

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի– Sputnik. Երևանի Բաղրամյան պողոտայում հավաքված հարյուրավոր ցուցարարները, չնայած ոստիկանների կոչերին, չեն պատրաստվում հեռանալ։

Ինչպես հաղորդում է Sputnik Արմենիա պորտալի թղթակիցը, մի քանի տասնյակ մարդիկ նստել են Բաղրամյան պողոտայի ամենասկզբում։

акция протест активисты площадь Республики митинг - Sputnik Արմենիա
Ցուցարարները ցանկանում են նստացույց կազմակերպել Բաղրամյան պողոտայում
«Ո′չ թալանին» նախաձեռնող խմբի անդամ Մաքսիմ Սարգսյանն առաջարկել է բոլոր ներկաներին և ԶԼՄ–ներին` սոցցանցերի միջոցով կանչել իրենց հարազատներին և ընկերներին, որպեսզի նրանք միանան ցուցարարներին։

Ակցիան կազմակերպել է «Ո′չ թալանին» խումբը էլեկտրաէներգիայի թանկացման դեմ կազմակերպվող բողոքի ցույցերի հերթական փուլի շրջանակում։

Լրահոս
0