00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստան. ինտեգրացիայի մեկնարկ

© Sputnik / В. Павлов / Անցնել մեդիապահոցВид на город Ереван
Вид на город Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ինչպես կարծում է «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ–ի ղեկավար Կարեն Բեքարյանը, բարձրագույն մակարդակի հանդիպումները թույլ են տալիս հուսալ, որ Հայաստանի համագործակցությունը կխորանա ԵՏՄ–ի գծով գործընկերների հետ

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի– Sputnik. Հայաստանն այսօր այսպես թե այնպես մասնակցում է տարբեր ինտեգրացիոն գործընթացներում, որոնցից շատերը երկրի համար լայն հեռանկարներ և նոր հնարավորություններ են բացում։

«Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ–ի նախագահ Կարեն Բեքարյանը Sputnik Արմենիա միջազգային մամուլի կենտրոնում ուրբաթ լրագրողներին է ներկայացրել իր կարծիքն այն հարցի շուրջ, թե ինչ առանձնահատկություններ և առավելություններ կարող են սպասել Հայաստանին այդ ճանապարհին։

ԵՄ–ն` երկրորդ հնարավորություն


Նախորդ շաբաթ ԵՄ–ում նախագահող Լյուքսեմբուրգի ԱԳ նախարար Ժան Ասելբորնը հայտարարել էր, որ ԵՄ–ն Հայաստանի և Բելառուսի հետ պատրաստում է նոր, դյուրացված համաձայնագրերի տարբերակ, որոնք այդ երկրներն ու ԵՄ–ն կկապեն շատ ավելի քիչ, քան Ասոցացման համաձայնագրերը։ Նա նշել է, որ այդ համաձայնագրում մաքսային արտոնություններ չեն լինի։ Ասելբորնը ձեռնպահ է մնացել մանրամասները ներկայացնելուց։

Ինչպես, կարծում է Բեքարյանը, հայտարարությունը բավականին անորոշ էր և փոքր–ինչ ոչ կոռեկտ։

«Կարծում եմ, որ դա ազդանշան է մեր իշխանություններին, ընդդիմությանը, քաղաքացիական հատվածին եվրոպական ուղղությամբ նախաձեռնությունների ակտիվացման անհրաժեշտության մասին, քանի որ գոյություն ունեցող գործընթացները չեն կարող բավարար լինել, և քանի դեռ պատրաստ չէ վերջնական իրավական փաստաթուղթը, հարկավոր է ակտիվություն դրսևորել այն լրամշակելու համար», – ասաց Բեքարյանը։

Միակ խնդիրը, որն այսօր Հայաստանն ունի ԵՄ–ի համատեքստում, ԵՄ–ում ստեղծված միգրացիոն իրավիճակն ու տնտեսական ճգնաժամն է, որոնք կարտացոլվեն գործընկերների վրա ինչպես ֆինանսական օրակարգում, այնպես էլ ծրագրերի իրականացման հեռանկարային լինելու հարցում։

ԵՏՄ. ձեռքը զարկերակին


Ինչ վերաբերում է ԵՏՄ–ի հետ կապված վիճակին, ապա Բեքարյանի խոսքով, բարձրագույն մակարդակով անցկացվող կանոնավոր հանդիպումները թույլ կտան փոխադարձ համագործակցության զարգացման և խորացման հույս ունենալ։

Նրա խոսքով` Հայաստանը, ԵՏՄ–ի գործընկերների համեմատ, ԵՄ–ի հետ բանակցություններ վարելու, տարբեր պահանջները եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու լավ փորձ ունի։

«Այս փորձը կարող է կարևոր լինել ԵՏՄ–ի գործընկերների համար ԵՏմ–ի հետ հնարավոր հետագա պայմանավորվածություններ ձեռք բերելու հարցում, և Հայաստանը պետք է հնարավորինս շատ օգտագործի այդ հնարավորությունները», – ասաց Բեքարյանը։

Իրանը` հեռանկարում


Քաղաքագետը նաև կարծում է, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ ընթացող բանակցությունների ավարտը հնարավորությունների բավականին մեծ դաշտ է բացում ինչպես տարածաշրջանային ծրագրերի, այնպես էլ հայ–իրանական ուղիղ համաձայնագրերի իրականացման հարցում։

«Դրական է արդեն այն փաստը, որ Հայաստանն Իրանի հետ համագործակցության աշխատանքները սկսել է ոչ միայն տեսական մակարդակում, այլ նաև այդ հնարավորությունները տեղափոխել է գործնական հուն», – ասաց Բեքարյանը։

Լրահոս
0