ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի — Sputnik. Հայաստանի ոստիկանությունը հայտարարություն է տարածել և էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքող ցուցարարներին առաջարկել է մինչև առավոտյան ժամը 5-ն ինքնակամ բացել Բաղրամյան պողոտան:
Հայտարարությունում նշվում է, որ չնայած ցուցարարների անօրինական գործողություններին՝ ոստիկանությունը կարևորում է այն հանգամանքը, որ հավաքի կազմակերպիչներն ու մասնակիցները պետք է բավարար ժամանակ ունենան իրենց պահանջները բարձրաձայնելու, ինչպես նաև հանրությանը, իրավասու մարմիններին ու պաշտոնատար անձանց դրանք ներկայացնելու համար:
«Հետևաբար, ՀՀ ոստիկանությունը անօրինական հավաքի կազմակերպիչներին և մասնակիցներին տրամադրում է 6 (վեց) ժամ ժամանակ՝ մինչև 2015թ. սեպտեմբերի 12-ի առավոտյան ժամը 05:00՝ իրենց պահանջն արտահայտելու և Բաղրամյան պողոտայի անօրինական արգելափակումն ինքնակամ վերացնելու համար՝ պայմանով, որ այդ ընթացքում հավաքը կշարունակի կրել խաղաղ բնույթ»,- ասվում է հայտարարությունում:
Ավելի վաղ մի քանի ցուցարարներ փորձել են հասնել նախագահի նստավայր, սակայն չեն կարողացել ճեղքել ոստիկանական պատը:
Ոստիկանությունը ցուցարարներին առաջարկել է մինչև առավոտյան ժամը 5-ը բացել Բաղրամյան պողոտան
00:07 12.09.2015 (Թարմացված է: 00:19 12.09.2015)
© Sputnik / Asatur YesayantsМаксим Саркисян, активист движения "Нет грабежу" на улице Баграмянa

© Sputnik / Asatur Yesayants
Հայտարարությունում նշվում է, որ չնայած ցուցարարների անօրինական գործողություններին՝ ոստիկանությունը կարևորում է այն հանգամանքը, որ հավաքի մասնակիցները բավական ժամանակ ունենան իրենց պահանջները հնչեցնելու համար