ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի – Sputnik. Ոստիկանությունը Բաղրամյան պողոտան արգելափակած ցուցարարներին կես ժամ է տվել փողոցը բացելու համար:
Սա էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ակցիայի երկրորդ փուլն է: Ակցիան սկսվել էր հունիսին Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի սակագները 16 տոկոսով բարձրացնելու մասին որոշումից հետո, ընդ որում, «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերությունն առաջարկում էր սակագինը բարձրացնել 40,8 տոկոսով:
«Դուք անօրինական կերպով երկար ժամանակ փակել եք Բաղրամյանի պողոտան, խանգարում եք քաղաքացիների ազատ տեղաշարժմանը: Ոստիկանությունը պահանջում է 30 րոպեի ընթացքում ազատել Բաղրամյան պողոտան»,- ասաց Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը:
Նա նշեց նաև, որ եթե ոստիկանության պահանջները չկատարվեն նշված ժամկետում, այդ դեպքում իրավապահ ուժերը ստիպված կլինեն բացել պողոտան պարդադիր կարգով, այդ թվում` հատուկ միջոցների կիրառմամբ
«Ոստիկանությունն առաջարկում է շարունակել ակցիան Բաղրամյան պողոտայի ոչ երթևեկելի հատվածում կամ անցնել Ազատության հրապարակ»,- ընդգծեց Օսիպյանը:
Ներկայում Բաղրամյան պողոտայում մնում է մի քանի տասնյակ մարդ: Նրանք շարք են կազմել փողոցին հանդիպակաց և երգում են Հայաստանի Հանրապետության օրհներգը և հայրենասիրական երգեր:
Նախօրեի երեկոյան էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ակցիայի հարյուրավոր մասնակիցներ փորձ էին կատարել անցնել դեպի Բաղրամյան պողոտայում տեղակայված նախագահական նստավայր, սակայն չեն կարողացել կտրել ոստիկանական շղթան:
Ավելի վաղ ոստիկանության տարածած հայտարարությունում նշվում է, որ ակցիայի մասնակիցները շեղվել են ավելի վաղ հայտարարած շարժման երթուղուց, անօրինական երթ են կազմակերպել դեպի Բաղրամյան պողոտա և ամբողջությամբ փակել են տրանսպորտի երթևեկությունը` անտեսելով իրավապահ ուժերի բազմաթիվ նախազգուշացումները
Փաստաթղթում նշվում է, որ հավաքների իրավունքի իրագործման ցանկացած ձև պետք է համապատասխանի Սահմանադրությանը և «Հավաքների ազատության մասին» օրենքին, իսկ հենց այդ իրավունքը բացարձակ բնույթ չի կրում և կարող է սահմանափակվել քաղաքացիական հասարակությունում հանրային կարգի պահպանման շահերի և սահմանադրական կարգի ու այլ անձանց ազատությունների պաշտպանության շրջանակում, այդ թվում` տրանսպորտային նորմալ երթևեկության ապահովման համար:
Ոստիկանությունում նշեցին, որ Բաղրամյան պողոտայի երկարատև արգելափակումն անօրինական է և խախտում է հասարակության շահերը:
Ելնելով դրանից` ոստիկանութունը կազմակերպիչներին և մասնակիցներին ժամանակ էր տվել մինչև սեպտեմբերի 12-ի առավոտյան 05:00-ն` իրենց պահանջներն արտահայտելու և Բաղրամյան պողոտան բացելու համար, այն պայմանով, որ հավաքը կշարունակի խաղաղ բնույթ կրել:
Ոստիկանությունն ակտիվիստներին կես ժամ է տվել Բաղրամյանի պողոտան բացելու համար
© Sputnik / Асатур ЕсаянцМитинг на улице Баграмяна против подорожания электроэнергии

© Sputnik / Асатур Есаянц
Եթե ոստիկանության պահանջները չկատարվեն նշված ժամկետում, ապա իրավապահ ուժերը ստիպված կլինեն արգելաբացել պողոտան պարտադիր կարգով, ասաց Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը