Հայաստանի ջանքերի շնորհիվ ՄԱԿ–ը դեկտեմբերի 9–ը Ցեղասպանությունների զոհերի հիշատակի օր է հայտարարել

© Sputnik / РИА Новости / Անցնել մեդիապահոցЗдание ООН
Здание ООН - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Դեկտեմբերի 9–ը Ցեղասպանությունների զոհերի հիշատակի և նման հանցագործությունների կանխարգելման միջազգային օր ճանաչելու մասին բանաձևն ուղղված է ցեղասպանության ոճրի դեմ պայքարում միջազգային գործողությունների համախմբմանը

ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի– Sputnik. Սեպտեմբերի 11-ին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 69-րդ նստաշրջանի 103-րդ լիագումար նիստում կոնսենսուսով ընդունվեց Հայաստանի ներկայացրած «Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր» խորագրով բանաձևը, հաղորդում է Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Նախաձեռնությունը բխում է այս տարվա մարտի 27-ին Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 28-րդ նստաշրջանում Հայաստանի կողմից ներկայացված և միաձայն ընդունված ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ բանաձևի դրույթներից։

Սույն բանաձևը կլրացնի Հայաստանի` ցեղասպանության ոճրի դեմ ուղղված միջազգային գործողությունները խթանելու ու համախմբելու շարունակական ջանքերը:
 
ՄԱԿ-ի 84 համահեղինակ անդամ պետությունների անունից ներկայացնելով բանաձևը` ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Զոհրաբ Մնացականյանը նշել է, որ ցեղասպանությունը մարդկության գործած ամենասարսափելի ոճրագործությունն է, որը դարձել է միլիոնավոր մարդկանց նահատակման պատճառ: «Մենք հավատացած ենք, որ միջազգային օրը կարևոր հարթակ կհանդիսանա զոհերի հիշատակման միջոցով` ապագայում այդ ոճրագործության կանխարգելման համար»,– ասել է դեսպան Մնացականյանը։

Բանաձևով միջազգային օր է հռչակվում դեկտեմբերի 9-ը` 1948թ. Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժի մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի ընդունման օրը։

Լրահոս
0