Թուրքիայի գյուղերից մեկում մի ընտանիք է ապրում, որը միայն չորեքթաթ է քայլում

© KulturologiaЛюди, которые перемещаются на четвереньках
Люди, которые перемещаются на четвереньках - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Գիտնականները կարծում են, որ նման շեղման պատճառ են դարձել ուղեղի բնածին պաթոլոգիան և գենետիկ փոփոխությունները

ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի- Sputnik. Դարվինի տեսության համաձայն, մարդը կապիկից տարբերվում է ոչ միայն խոսելու և մտածելու ընդունակությամբ, այլ նաև՝ երկու ոտքով քայլելու ունակությամբ:

Թուրքիայի գյուղերից մեկում ապրում է մի ընտանիք, որի անդամները միայն չորեքթաթ են կարողանում քայլել: Այս մասին գրում է kulturologia.ru-ն:

© KulturologiaՉորեքթաթ քայլելու հետևանքով նրանց ձեռքերին կոշտուկներ են առաջանում
Люди, которые перемещаются на четвереньках - Sputnik Արմենիա
Չորեքթաթ քայլելու հետևանքով նրանց ձեռքերին կոշտուկներ են առաջանում


Այդ արտասովոր ընտանիքի մասին աշխարհն իմացել է դեռևս 2006թ.-ին ամերիկյան BBC ալիքի հաղորդումներից մեկի շնորհիվ: Ընտանիքի երկու քույրերն ու եղբայրն ընդհանրապես չեն կարողանում քայլել երկու ոտքի վրա, մյուս երկուսը երբեմն ուղղահայաց դիրք են ընդունում: Գիտնականները կարծում են, որ նման շեղման պատճառ են դարձել ուղեղի բնածին պաթոլոգիան և գենետիկ փոփոխությունները:

Կմախքի կառուցվածքի պատճառով այդ մարդիկ չեն կարողանում տեղաշարժվել տրամագծով, այսինքն չեն կարողանում միաժամանակ դնել աջ ձեռքն ու ձախ ոտքը: Նրանք միակողմանի են քայլում, ուստի մարմնի քաշը տեղափոխվում է ոչ թե հոդերի, այլ դաստակների վրա:

© KulturologiaՉորեքթաթ քայլելու հետևանքով նրանց ձեռքերը կոշտուկներով են պատվում
Люди, которые перемещаются на четвереньках - Sputnik Արմենիա
Չորեքթաթ քայլելու հետևանքով նրանց ձեռքերը կոշտուկներով են պատվում

Նման կերպ տեղափոխվելու պատճառով այդ մարդկանց ձեռքերի վրա հսկայական կոշտուկներ են առաջանում, բայց միաժամանակ մատների շարժունակությունը չի կորչում: Կանայք կարողանում են գործել և ասեղնագործել: Այդ մարդկանց տարիքը տատանվում է 18-34 տարեկանի սահմանում: Քույրերը ժամանակի մեծ մասն անցկացնում են տանը: Եղբայրներից մեկը շփվում է համագյուղացիների հետ պարզ բառակապակցություններով:

Լրահոս
0