Օդերևութաբաններ. Հայաստանում սեպտեմբերի համար անսովոր տապը նահանջում է

© Sputnik / Асатур ЕсаянцЕреван никому не даст засохнуть: феномен уличных фонтанчиков
Ереван никому не даст засохнуть: феномен уличных фонтанчиков - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Սեպտեմբերի 14–15–ը հիմնականում Հայաստանի հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի– Sputnik. Հայաստանում վերջին օրերին գրանցված` սեպտեմբերի համար անսովոր շոգ եղանակը նահանջում է` դիրքերը զիջելով ավելի զով եղանակին։ Ինչպես հաղորդում է Հայպետհիդրոմետը, օդի ջերմաստիճանը հանրապետության տարածքում սեպտեմբերի 16–18–ը կնվազի 2–4 աստիճանով։

Երևանում երկուշաբթի օդի ջերմաստիճանը կհասնի զրոյից բարձր 32–34 աստիճանի, իսկ հետագա օրերին մի փոքր կնվազի և ուրբաթ ցերեկային ժամերին կգրանցվի զրոյից բարձր 28–30 աստիճան։

Միաժամանակ սեպտեմբերի 14–15–ը, հիմնականում Հայաստանի հյուսիսային շրջաններում, երեկոյան ժամերին և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, սեպտեմբերի 16–17–ը` հյուսիսային և արևելյան շրջաններում, իսկ սեպտեմբերի 18–ին` շրջանների զգալի մասում։ Երևանում երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ։

Քամին կլինի հարավ–արևելյան` 2–5 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում մինչև 15–20 մ/վ։

Այժմ Երևանում արևային եղանակ է, օդի ջերմաստիճանը զրոյից բարձր 28 աստիճան է։

Լրահոս
0