ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի–Sputnik. Սոցիալական ցանցերում տեսանյութ է տարածվել, որտեղ հստակ երևում է, թե ինչպես է Կորեայում Mercedes S63 AMG–ի սեփականատերը գոլֆի մականով ջարդուփշուր անում սեփական ավտոմեքենան, հաղորդում է mirfactov.com կայքը։
Ինչպես հաղորդում են արտասահմանյան ԶԼՄ–ները, կորեացին նման քայլի է դիմել շարժիչի անսարքության պատճառով։
Թանկարժեք ավտոմեքենայի սեփականատիրոջ խոսքով, ով գնել է մեքենան այս տարվա մարտին, ավտոմեքենայի շարժիչը մի քանի անգամ հանկարծակի անջատվել է` ստեղծելով վթարային իրավիճակ։
«Դիլերները խոստացել էին փոխել ավտմեքենան միջադեպի կրկնության դեպքում, սակայն հետագայում հրաժարվել են և հայտարարել, որ չեն կարող փոխել մեքենան, քանի որ իրենց ղեկավարը գործուղման մեջ է», – նշել է ավտոմեքենայի սեփականատերը։
Դիլերների հետ երկու ժամ տևած վեճից հետո նա որոշել է ջարդուփշուր անել սեփական Mercedes S63 AMG–ը` հենց դիլերական գրասենյակի առջև։
Իսկ դիլերական ընկերության աշխատակիցները նշում են, որ անհարմար են զգացել հաճախորդի վարքագծի պատճառով, քանի որ քննարկում էին մեքենայի փոխանակման կամ փոխհատուցման հարցը։
Կորեացի երիտասարդը ջարդուփշուր է արել սեփական Mercedes S63 AMG–ը (Տեսանյութ)
10:47 15.09.2015 (Թարմացված է: 14:26 15.09.2015)
© СкриншотКореец разбивает собственную машину

© Скриншот
Սոցիալական ցանցերում տեսանյութ է տարածվել, որտեղ հստակ երևում է, թե ինչպես է Mercedes S63 AMG–ի սեփականատերը գոլֆի մականով ջարդուփշուր անում սեփական ավտոմեքենան