ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի–Sputnik. Իսպանական somosinvictos.com կայքն անդրադարձել է Դորտմունդի «Բորուսիա» ակումբի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խաղին։
Ինչպես նշում է կայքը, Հենրիխ Մխիթարյանն իր լավագույն պահերն է «ապրում» Դորտմունդի «Բորուսիա» տեղափոխվելուց հետո։
«Բորուսիայի «Դորտմունդ» ակումբի հետ երկու դժվար սեզոններից հետո հայ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանն ուղղակի «պայթեցնում է» գերմանական ֆուտբոլը», – նշում է կայքը։
Այսպես, 2015/16 սեզոնի առաջին 9 խաղում 26–ամյա ֆուտբոլիստին հաջողվել է գրանցել այնպիսի արդյունքներ, ինչպիսիք, որպես կանոն, գրանցում են իսպանական ֆուտբոլի հսկաներ Լիոնել Մեսին և Քրիշտիանու Ռոնալդուն։
«Չե՞ք հավատում, այդ դեպքում նշենք, որ Մխիթարյանը 9 խաղի ընթացքում աչքի է ընկել 16 անգամ։ Չե՞ք կարծում, որ դա լավ արդյունք է հարձակողական խաղ ցուցադրող կիսապաշտպանի համար», – հարց է տալիս InVictos–ը։
Կայքը նաև ներկայացնում է 2015/16 մրցաշրջանի սկզբում Մխիթարյանի 16 հաջողությունները`
«Վոլֆսբերգ» — «Բորուսիա» (0-1), 1 գոլային փոխանցում,
«Բորուսիա» — «Վոլֆսբերգ» (5-0), 3 գոլ, 1 գոլային փոխանցում,
«Խեմնիցեր» — «Բորուսիա» (0-2), 1 գոլ, 1 գոլային փոխանցում,
«Բորուսիա Դ.» — «Բորուսիա Մ.» (4-0), 2 գոլ,
«Օդդ» — «Բորուսիա» (3-4), 1 գոլ,
«Ինգոլշտադտ» — «Բորուսիա» (0-4), 1 գոլային փոխանցում,
«Բորուսիա» — «Օդդ» (3-1), 1 գոլ, 2 գոլային փոխանցում,
«Բորուսիա» — «Հերտա» (3-1), 1 գոլային փոխանցում,
«Հանովեր 96» — «Բորուսիա» (2-4), 1 գոլ:
InVictos. Հենրիխ Մխիթարյանը Մեսիի և Ռոնալդուի նման ցուցանիշներ է գրանցում
12:42 15.09.2015 (Թարմացված է: 13:10 15.09.2015)
Генрих Мхитарян

Հենրիխ Մխիթարյանն իր լավագույն պահերն է «ապրում» Դորտմունդի «Բորուսիա» տեղափոխվելուց հետո, նշում է իսպանալեզու կայքը