Սարգսյան. ստորագրվել է ՀԱՊԿ հավաքական ավիացիոն ուժերի համաձայնագիր

© Photo : press office of the SMDМолодые летчики ЮВО осваивают небо над Арменией
Молодые летчики ЮВО осваивают небо над Арменией - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀԱՊԿ մասնակից երկրները համաձայնագիր են ստորագրել զինվորական և այլ կազմավորումների ու շարժական ունեցվածքի տեղափոխման ոլորտում

ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի– Sputnik. Դուշանբեում անցկացվող ՀԱՊԿ նստաշրջանի արդյունքում որոշում է ընդունվել կազմակերպության հավաքական ավիացիոն ուժերի մասին, լրագրողներին ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Տաջիկստանի մայրաքաղաքում կազմակերպված գագաթնաժողովի արդյունքում։

«ՀԱՊԿ մասնակից երկրները համաձայնագիր են ստորագրել զինվորական և այլ կազմավորումների ու շարժական ունեցվածքի, ինչպես նաև ռազմական նշանակության արտադրանքի տեղափոխման ոլորտում», – լրագրողներին տեղեկացրել է Սարգսյանը։

Նա նաև նշել է, որ նստաշրջանի արդյունքում որոշվել է երկարացնել համաձայնագրի գործողության ժամկետը, որը կարգավորում է ՀԱՊԿ երկրների երկաթուղիների տեխնիկական ապահովման հարցերը։

Լրահոս
0