Քրիշտիանու Ռոնալդուն պատրաստվում է նկարահանվել «Մոխրագույնի 50 երանգները» ֆիլմի շարունակությունում

© Sputnik / Руслан Кривобок / Անցնել մեդիապահոցОтъезд команды английского футбольного клуба "Манчестер Юнайтед" из отеля "Краун плаза"
Отъезд команды английского футбольного клуба Манчестер Юнайтед из отеля Краун плаза - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ֆուտբոլիստը նկարահանումների համար տրամադրել է իր բնակարանը` դրա դիմաց խնդրելով, որ ինքն էլ մասնակցի ֆիլմի մի քանի դրվագում

ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի – Sputnik. Մադրիդի «Ռեալի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն մտադիր է նկարահանվել «Մոխրագույնի 50 երանգները» ֆիլմի գլխավոր հերոս Քրիստիան Գրեյի կենսագրական ֆիլմում, հայտնում է Lancenet–ը։

Ֆիլմի ռեժիսորը Մարտին Սկորսեզեն է, նա ֆիլմի նկարահանումների համար ընտրել է Ռոնալդուի նյույորքայն տունը։ Ֆուտբոլիստը տրամադրել է իր բնակարանը` դրա դիմաց խնդրելով, որ ինքն էլ մասնակցի ֆիլմի մի քանի դրվագում։

Ամերիկյան գրադարանային ասոցիացիայի ամենամյա հետազոտությունը ցույց է տվել, որ սիրո սադոմազոխիստական մեթոդներ նախընտրող 27–ամյա միլիարդատեր Քրիստիան Գրեյի և 22–ամյա ուսանողուհու`Անաստեյշա Սթիլի բարդ հարաբերությունների մասին պատմող վեպը հայտնվել է ինչպես ամենավաճառվող, այնպես էլ ամենավիրավորական գրքերի ցանկում։ Իսկ նախորդ տարի գիրքը բողոքի ալիք բարձրացրեց ԱՄՆ–ում կանանց էմանսիպացիայի կողմնակիցների շրջանում, ովքեր կարծում էին, որ վեպում պարտադրվող վարքագիծը նվաստացնում է կանանց արժանապատվությունը։

Լրահոս
0