ՀԱՊԿ գագաթնաժողովը. խոսում է Հայաստանը

© Photo : press office of the President of RF / Անցնել մեդիապահոցРабочий визит президента РФ В.Путина в Таджикистан для участия в саммите ОДКБ
Рабочий визит президента РФ В.Путина в Таджикистан для участия в саммите ОДКБ - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հերթական գագաթնաժողովն անցկացվել է սեպտեմբերի 14-15–ը Դուշանբեում։ Հանդիպման գլխավոր թեմաներից մեկը Կենտրոնական Ասիայի ահաբեկչական և ծայրահեղական խմբավորումների աշխուժացման դիմակայության քայլերի մշակումն էր։

ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Տաջիկստանում ՀԱՊԿ գագաթնաժողովի ժամանակ ներկայացրել է Կազմակերպության հետագա զարգացման իր տեսլականը և ռազմական դաշինքի հետագա զարգացման մի շարք առաջարկություններ է ներկայացրել։

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հերթական գագաթնաժողովն անցկացվել է սեպտեմբերի 14-15–ը Դուշանբեում։ Հանդիպման գլխավոր թեմաներից մեկը Կենտրոնական Ասիայի ահաբեկչական և ծայրահեղական խմբավորումների աշխուժացման դիմակայության քայլերի մշակումն է եղել։

Սահմաններում տիրող իրավիճակի նկատմամբ մտահոգությունը

Կազմակերպության անդամ երկրների սահմաններում առկա ապակայունացումը դարձել է գագաթնաժողովի գլխավոր թեմաներից մեկը։ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտնել է, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանում լարվածությունը հանգեցնում է տարածաշրջանի ապակայունացման։

«Ես տեղեկացրել եմ ՀԱՊԿ պետությունների ղեկավարներին Հարավային Կովկասի տարածաշրջանի իրավիճակի մասին` նրանց ուշադրությունը հրավիրելով հայ–ադրբեջանական սահմանի և ադրբեջանա–ղարաբաղյան շփման գծի երկայնքով լարվածության աճի էական սպառնալիքի վրա։ Նշեմ, որ ադրբեջանական կողմի` միջազգային հանրության ադեկվատ արձագանքի բացակայության պայմաններում դրություն սրելու փորձերը հղի են ամբողջ տարածաշրջանում դրության ապակայունացմամբ»,– ասել է Սարգսյանը։

Այդ հարցին է անդրադարձել նաև Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, նշելով, որ այժմ սրվել են հակամարտությունները, և Մերձավոր Արևելքում, Աֆղանստանում և ՀԱՊԿ անդամ երկրների սահմանների մոտ ապակայունության նոր օջախներ են առաջացել։

«Այս իրավիճակում պետք է ամրապնդել ռազմական ուժը և արագ արձագանքման հավաքական ուժերը»,– ասել է Լուկաշենկոն։

Նրա հետ համակարծիք է եղել նաև Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, նա նշել է, որ «հատկապես մտահոգություն է առաջացնում գրոհայինների ակտիվացումը Աֆղանստանի հյուսիսում` Տաջիկստանի հետ սահմանում»։

Անդամ երկրների անվտանգության ամրապնդման առաջարկություններ

Գագաթնաժողովի ավարտից հետո հայ նախագահը հայտարարել է զորամիավորումների և ռազմական նշանակության բեռնափոխադրման բնագավառներում համաձայնագրի ստորագրման մասին։ Նստաշրջանից հետո որոշում է ընդունվել նաև ՀԱՊԿ երկրների երկաթուղիների ապահովման և տեխնիկական օժանդակության հարցերը կանոնակարգող համաձայնագրի գործողության ժամկետի երկարացման մասին։

Սարգսյանը, ով բազմիցս նշել է, որ ՀԱՊԿ շրջանակում գործակցությունը Հայաստանի առանցքային առաջնահերթություններից է, կոչ է արել նաև ստեղծել համատեղ ավիացիոն ուժեր։

Նա կոչ է արել ուշադրություն դարձնել գործակցությանը


ժամանակակից մարտահրավերների և սպառնալիքների դեմ պայքարում` ՀԱՊԿ–ում 2016 թվականի իր նախագահության շրջանակում առաջարկելով կիբեռանվտանգության միջազգային համաժողով անցկացնել։

Հանդես գալով վերոնշյալ առաջարկություններով` Սարգսյանը, այնուամենայնիվ, հայտարարել է հաջորդ տարի մինչև 2025 թվականը հավաքական անվտանգության ռազմավարություն ընդունելու անհրաժեշտության մասին։

«Այդ աշխատանքը պետք է շարունակել համակարգային հիմքով` ունենալով միջնաժամկետ հեռանկարում հստակ ուրվագծված զարգացման կողմնորոշիչ։ Ելնելով դրանից` առաջարկում եմ որպես առաջիկա ժամանակահատվածի գերակայություն արձանագրել մինչև 2025 թվականը ՀԱՊԿ հավաքական անվտանգության ռազմավարության մշակման ավարտը և դրա ընդունումը 2016 թվականին»,– ասել է Սարգսյանը։

Լրահոս
0