ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի– Sputnik. Facebook սոցիալական ցանցում կարող է հայտնվել «դիսլայք» կոճակը` ի պատասխան օգտատերերի բազմաթիվ խնդրանքների, հայտարարել է նրա հիմնադիր Մարկ Ցուկերբերգը։
Հայտնի սոցիալական ցանցի օգտատերերը բազմիցս դիմել էին, որպեսզի հնարավորություն ունենան Facebook–ում օգտագործել ոչ միայն «լայք» (հավանում եմ), այլ նաև «դիսլայք» (չեմ հավանում) կոճակը։
Ընկերությունը որոշել է արձագանքել բազմաթիվ խնդրանքներին և նախատեսում է շուտով փորձարկել գործառույթը, որն արտահայտում է բացասական զգացմունքներ Facebook–ում այս կամ այն գրության վերաբերյալ, գրում է New York Times հրատարակությունը։
Սոցցանցի հիմնադիրները երկար ժամանակ հրաժարվել են նման նորամուծությունից` պատճառաբանելով, որ իրենք խրախուսում են դրական զգացմունքները և 1,5 մլրդ օգտատերերի արձագանքները, քան բացասական արձագանքը։
Սակայն Ցուկերբերգը մի քանի բանավեճերից հետո հայտարարել է, որ շատ դեպքերում, ինչպիսին է օրինակ Սիրիայից փախստականների հետ կապված իրավիճակը, մարդիկ ցանկանում են իրենց կարեկցությունը հայտնել, բայց «լայք» կոճակը ենթադրում է այլ զգացմունքներ։
Ցուկերբերգը նշել է, որ հնարավոր է, օգտատերերի համար անհարմար էր «հավանել» պոստը, որի բովանդակությունը դրական չէ։
Ցուկերբերգը Facebook–ի օգտատերերին խոստացել է «դիսլայք» կոճակը
© Sputnik / Asatur YesayantsФейсбук, Facebook

© Sputnik / Asatur Yesayants
Facebook–ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը բացատրում է կոճակի հայտնվելը այն հանգամանքով, որ «դիսլայքը» կարող է արտահայտել կարեկցություն` ի տարբերություն «լայք» կոճակի, որը ենթադրում է այլ զգացմունքներ