Բժշկուհուն մեղադրանք է առաջադրվել հոգեներգործուն նյութեր ապօրինի իրացնելու համար

© Photo : official site of the Investigative Committee of RAСледственный комитет Армении
Следственный комитет Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Նախնական քննության տվյալներով, սրտաբանը, ունենալով հոգեմետ դեղահաբեր դուրս գրելու լիազորություն, մեկ այլ հիվանդի անվամբ դուրս է գրել «Դիազեպամ» գրառմամբ 48 հատ դեղահաբի դեղատոմս

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի–Sputnik. ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է բժշկուհու կողմից թմրամիջոց կամ հոգեներգործուն նյութեր ձեռք բերելու և պահելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, հաղորդում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Նախնական քննության տվյալներով հիմնավորվել է, որ «Քաղաքային էնդոկրին դիսպանսերի»  սրտաբանը, ունենալով հոգեմետ (հոգեներգործուն) դեղահաբեր դուրս գրելու լիազորություն, մեկ այլ հիվանդի անվամբ դուրս է գրել «Դիազեպամ» գրառմամբ  48 հատ դեղահաբի դեղատոմս,  որոնցից նրան տրամադրվել է մի քանի հատը, իսկ մնացածն իրացրել է  այլ անձի, ում ինքնությունը ևս քննությամբ պարզվել է։

«Օրենքով սահմանված կարգով կատարված խուզարկության ժամանակ բժշկուհու բնակարանի ննջասենյակում հայտնաբերվել են նաև «Լորազեպամ 2մգ» տեսակի հոգեմետ (հոգեներգործուն) դեղամիջոց հանդիսացող դեղահաբեր», – նշվում է ՔԿ–ի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համակցությամբ բժշկուհուն մեղադրանք  է առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով (1 դրվագ), 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (2 դրվագ), իսկ հոգեմետ նյութերը բժշկուհուց ապօրինի ձեռք բերած անձին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (1 դրվագ):

«Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին, մեղադրական եզրակացությունը հաստատվել է, քրեական գործն ուղարկվել  դատարան», – հայտնում է ՔԿ–ի մամուլի ծառայությունը։

Լրահոս
0