Ինչպե՞ս գնել երջանկություն. ինչու՞ է պետք փող ծախսել փորձի, այլ ոչ թե իրերի վրա

© Org-gorod-tomskСчастье
Счастье - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Կոռնելի համալսարանի հետազոտողները նոր փորձ են ձեռնարկել իմանալու, թե կարելի՞ է արդյոք երջանկություն գնել

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. Վեճերն այն մասին, թե կարող են փողերը մարդուն երջանիկ դարձնել, երբեք չի դադարել։ Եվ այդ հարցին նվիրված գիտական հետազոտությունները չեն կարողացել միանշանակ պատասխան տալ։ Միայն 1970–ական թթ, տնտեսագետ Ռիչարդ Իստերլինը պարադոքս է նկատել. փողերն օգնում են ավելի երջանիկ լինել, բայց մինչև որոշակի պահ։ Հենց որ փողերը բավականացնում են անհրաժեշտ ամեն ինչի համար, դրանցից հաճույքը պակասում է, որքան էլ հսկայական լինի եկամուտը, հայտնում է lifehacker.ru–ն։

Կոռնելի համալսարանի հետազոտողները նոր փորձ են ձեռնարկել իմանալու, թե կարելի՞ է արդյոք երջանկություն գնել։ Պարզվել է, որ կարելի է, բայց վաստակածի քանակը հոգեկան բարօրության վրա չի ազդում։ Կյանքով ուրախանալ օգնում են ոչ թե փողերը, այլ ճիշտ ձեռքբերումները։

Պատկերացրեք, որ դուք շահավետ ձեռքբերում անելու հնարավորություն ունեք։ Ինչպիսի՞ պատկերներ են առաջանում երևակայության մեջ։ Մարդկանց մեծամասնության մոտ դրանք կլինեն նյութական. բնակարաններ, մեքենաներ, գործարաններ, կահույք, իրեր։

Մենք կարծում ենք, որ պետք է ձեռք բերել իրեր, որոնք երկար կպահպանվեն, նշանակում է, կուրախացնեն մեզ, պետք է միայն դրանց նայել և մտածել դրանց մասին։ ԱՄՆ–ի Կոռնելի համալսարանում աշխատող դոկտոր Թոմաս Ջիլովիչը հանգել է եզրակացության, որ դա տրամաբանական թակարդ է։ Մտածելով, որ իրեր ձեռք բերելուց կարելի է անվերջ հաճույք ստանալ, մենք սխալ ենք գործում։ Պարզվում է, համերգ կամ ցուցահանդես այցելելուց, սարեր բարձրանալուց ստացած հաճույք ավելի ուժեղ է և ավելի երկար է տևում, քան նոր վերանորոգումից հիացմունքը։

Նոր իրերն ուրախացնում են, քանի դեռ նոր են

Մեր երջանկության գլխավոր թշնամին հարմարվելը կամ սովորույթն է։ Դոկտոր Ջիլովիչը շուրջ 20 տարի ուսումնասիրել է, թե ինչպես են փոխվում զգացողությունները գնումներ կատարելիս։ Մենք փող ենք ծախսում, փոխարենը ձեռք բերում իրեր, և այդ պահին ուրախությունը շատ ուժեղ է։ Բայց անցնում է ժամանակ, մենք սովորում ենք նրան, ինչ ունենք, զգացմունքները մարում են, և գնումն արդեն ուրախություն չի պատճառում։ Մենք կրկին փող ենք ծախսում իրերի վրա, և դրանք մեզ կրկին ձանձրացնում են։

Երջանկությունը կարելի է փողով գնել, բայց չի կարելի պահել

Եթե աստիճանաբար լավ գնումից ուրախությունը մարում է, ի՞նչ խոսել իրերի մասին, որոնք այդքան որակյալ չեն։ Հիասթափությունից բացի ոչինչ չի լինում։ Ջիլովիչի ուսումնասիրություններից մեկը ցույց է տվել. եթե իրադարձություններից ձեր տպավորությունները ուրախալի չեն, պետք է այդ մասին խոսել մտերիմների հետ, որոնց դուք վստահում եք։ Տհաճ իրավիճակների վերլուծությունից հետո մարդիկ իրենց փորձին ավելի բարձր գնահատական են տալիս։

Եվս մեկ պատճառ կա, որ պետք է վճարել նոր տպավորությունների համար. փորձը մտերմացնում է այլ մարդկանց հետ։ Դուք ավելի շատ ընդհանուր բան ունեք մարդու հետ, որի հետ թռչել եք պարաշյուտով, քան մարդու հետ, որը գնել է նույն խոհանցոի կահույքը, ինչ դուք։ Փորձը միշտ շփվելու առիթ է։ Մենք այն ստանում ենք այլ մարդկանց հետ միասին, իսկ հետո կիսվում ենք դրանով նոր ծանոթների հետ` երկար հաղորդակցական շղթաներ կազմելով։

Որքա՞ն պետք է վաստակել, որպեսզի բավականացնի երջանիկ լինելու համար


Չպետք է մոռանալ, որ Իստերլինի պարադոքսի համաձայն, նյութական բարիքները որոշակի փուլում մնում են երջանկության հոմանիշները։ Նույնիսկ հյուղակում դրախտը հասանելի է միայն հյուղակի առկայության դեպքում։

Երջանկության համաշխարհային ինդեքսն ամեն անգամ ցույց է տալիս, որ մարդիկ իրենց գոհ են զգում ոչ միայն բարեկեցիկ երկրներում, այլ նաև աղքատ Աֆրիկայի մայրցամաքում և Հարավային Ամերիկայում։ Եվրոպայում առաջատար դիրքերն են զբաղեցնում պետությունները, որտեղ լավ զարգացած է կրթության համակարգը և բնակիչները կարող են պահպանել աշխատանքի և հանգստի միջև հավասարակշռությւնը։

Լրահոս
0