Վարչապետ. Խորվաթիան կօգնի փախստականներին հայտնվել Արևմտյան Եվրոպայում

© Sputnik / Михаил Воскресенский / Անցնել մեդիապահոցСитуация с беженцами на греческом острове Лесбос
Ситуация с беженцами на греческом острове Лесбос - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Խորվաթիան պատրաստ է թույլ տալ փախստականներին գնալ «այնտեղ, ուր նրանք ցանկանում են», այսինքն` Արևմտյան Եվրոպայի երկրներ, հայտարարել է Խորվաթիայի վարչապետ Զորան Միլանովիչը

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի– Sputnik. Արևմտյան Եվրոպայում հայտնվելու համար հնարավոր է  Խորվաթիայի իշխանությունները թույլ տան փախստականներին անցնել երկրի տարածքով, չորեքշաբթի խորհրդարանում ելույթի ժամանակ հայտարարել երկրի վարչապետ Զորան Միլանովիչը։

«Խորվաթիան պատրաստ է ընդունել կամ ուղղորդել այդ մարդկանց այնտեղ, ուր նրանք ցանկանում են գնալ։ Ակնհայտ է, որ դա Գերմանիան է կամ սկանդինավյան երկրները։ Նրանք հնարավորություն կունենան անցնել Խորվաթիա տարածքով, և մենք կօգնենք նրանց», – Ռոյթեր գործակալությունը մեջբերում է Միլանովիչի խոսքերը, հաղորդում է Sputnik–ը։

Ելույթի ընթացքում Միլանովիչը նաև նշել է, որ նախորդ գիշերվա ընթացքում Սերբիայի տարածքից Խորվաթիա է անցել մոտ 150 փախստական։

Ինչպես տեղեկացվում էր ավելի վաղ, Խորվաթիայի նախագահ Կոլինդա Գրաբար–Կիտարովիչը պահանջում է գումարել Ազգային անվտանգության խորհուրդ երկիր փախստականների զանգվածային ներհոսքի սպառնալիքի կապակցությամբ։ Սեպտեմբերի 15–ով թվագրված Միլանովիչի նամակում, նշվում է, որ խոսքը ոչ միայն հումանիտար խնդրի, այլ նաև երկրի անվտանգության մասին է, որն անհրաժեշտ է քննարկել պետական բարձր մակարդակում։

Նախօրեին հարևան Հունգարիան ներդրել է սահմանների ուժեղացված վերահսկողութան ռեժիմ, ինչը հանգեցրել է նրան, որ փախստականները շարժվել են դեպի Խորվաթիա։

 Դեպքի վայրից հայտնում են, որ փախստականների առաջին խոշոր խմբերը չորեքշաբթի վաղ առավոտյան սկսլ են Սերբիայի տարածքից օրինական և անօրինական կերպով մուտք գործել Խորվաթիա։ Այս ամենին հանգեցրեց հարևան Հունգարիայի կողմից ներդրած սահմանների ուժեղագույն վերահսկողության ռեժիմը։ Հունգարիան մինչև հիմա միգրանգների ճանապարհին հիմնական տարանցիկ պետությունն էր Մերձավոր Արևելքից դեպի Արևմտյան և Հյուսիսային Եվրոպա տեղափոխվելու համար։

 2015 թ.–ի սկզբից ԵՄ–ի տարածք են տեղափոխվել մոտ 500 հազար միգրանտներ, ամեն օր նրանց շարքերը համալրվում են հազարավոր նոր միգրանտներով։ Եվրահանձնաժողովը հայտարարել է, որ ստեղծված միգրացիոն ճգնաժամն աշխարհում խոշորագույնն է Երկրորդ աշխարհամարտից հետո։

Լրահոս
0