ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik. Չիլիի Հանրապետությունում սեպտեմբերի 17-ին ժամը 08.20-ին 8.4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է ՀՀ ՏԿԱԻՆ ՍՊԾ-ն։
Էպիկենտրոնում, որը գտնվում է Իլյապել քաղաքից 54 կիլոմետր դեպի հյուսիս–արևմուտք` Սանտյագո մայրաքաղաքից 228 կիլոմետր դեպի հյուսիս, երկրաշարժի ուժգնությունը կազմել է 10 բալ։ ՀՀ ՏԿԱԻՆ ՍՊԾ–ն հայտնում է երեք զոհի և 15 վիրավորի մասին։
Չիլիի արտակարգ իրավիճակների ազգային ծառայությունը (PTWC) հայտնել է, որ Կոկիմբո քաղաքում ցունամիի ալիքները հասել են 4.5–մետրի։
Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հարավային լայնության 31.570 և արևմտյան երկայնության 71.610:
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 20 կմ խորության վրա:
Ցունամիի մասին Խաղաղօվկիանոսյան նախազգուշացման կենտրրոնի տվյալներով, տարերքը կհասնի Ուստ–Կամչատսկ Երևանի ժամանակով 22։50 րոպեին, իսկ Ճապոնիայի Հոկայդո կղզու շրջանում հարվածն ակնկալվում է Երևանի ժամանակով 00։28–ին։
PTWC տվյալներով, ցունամին կհասնի Ուստ Կամչատսկ Երևանի ժամանակով 22։50–ին, Պետրոպավլովսկ–Կամչատսկին` Երևանի ժամանակով 23։22–ին և կուրիլյան Ուրուպ կղզի` Երևանի ժամանակով 23։44–ին։ Այնուհետև ցունամիի ալիքները կհասնեն նաև Ճապոնիա։ Խաղաղօվկիանոսյան կենտրոնը նշում է, որ առաջին ալիքը կարող է ամենախոշորը չլինել, իսկ ալիքների միջև ընդմիջումը կարող է կազմել հինգ րոպեից մինչև մեկ ժամ։
Չիլիի Հանրապետությունում 10 բալանոց երկրաշարժ է գրանցվել
09:29 17.09.2015 (Թարմացված է: 09:40 17.09.2015)
CC BY-SA 3.0 / Yamaguchi / Kinemetrics seismographземлетрясение

CC BY-SA 3.0 / Yamaguchi / Kinemetrics seismograph
Չիլիում գրանցված երկրաշարժին հաջորդել է ցունամին