Չիլիի երկրաշարժից հետո մարդիկ երեխաների և կենդանիների հետ միասին դուրս են եկել փողոց

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Չիլիի հազարավոր բնակիչներ դուրս են եկել փողոց հինգշաբթի գիշերը գրանցված 8,4 մագնիտուդով հզոր երկրաշարժից հետո։ Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է երկրի մայրաքաղաք Սանտյագոյից 228 կմ դեպի հյուսիս

Հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց հինգշաբթի գիշերը գրանցված 8,4 մագնիտուդով հզոր երկրաշարժից հետո։ Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է երկրի մայրաքաղաք Սանտյագոյից 228 կմ դեպի հյուսիս

Երկրաշարժին հետևել է 6,4 մագնիտուդով հետցնցում։ Չիլիի արտակարգ իրավիճակների ազգային ծառայությունը տեղեկացրել է Կոկիմբո քաղաքում գրանցված ցունամիի 4,5 մետրանոց ալիքների մասին։

Երկրաշարժի զոհերի թիվը հասել է հինգի, ևս մոտ 1 միլիոնը տարհանվել է, հինգշաբթի առավոտյան տեղեկացրել է Չիլիի ներքին գործերի փոխնախարար Մահմուդ Ալեույը։

Միաժամանակ զոհերից երեքը մահացել են երկրաշարժից հետո գրանցված սրտի կաթվածից, ևս երկուսը` տանիքի փլուզման և քարաթափման հետևանքով։

Չիլիի նախագահ Միշել Բաչելետը տեղեկացրել է բազմաթիվ փլուզումների մասին ենթակառուցվածքի այնպիսի օբյեկտներում, ինչպիսիք են ճանապարհներն ու կամուրջները։ Նախագահը տեղեկացրել է նաև, որ տներ են փլուզվել Սալամանկա քաղաքում։

Բաչելետի խոսքով` հինգշաբթի ինքը և կառավարության անդամները նախատեսում են այցելել աղետից առավել տուժած շրջաններ։

Երկրաշարժը գրանցվել է UTC ժամանակով չորեքշաբթի ժամը 22։54–ին (Երևանի ժամանակով հինգշաբթի ժամը 02։54)։ Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Իլյապել քաղաքից 46 կմ դեպի հյուսիս–արևմուտք` երկրի մայրաքաղաք Սանտյագոյից 228 կմ դեպի հյուսիս։ Երկրաշարժի օջախը գտնվել է 8,3 կմ խորության վրա։

Լրահոս
0