Կիևը պատժամիջոցների ցանկից հանել է Եվրոպայի երեք երկրների ԶԼՄ–ների աշխատակիցների անունները

Дайджест зарубежной прессы СМИ
Дайджест зарубежной прессы СМИ - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Եվրոպացի մի շարք լրագրողների անուններ հանվել են Ուկրաինայի պատժամիջոցների ցանկից

ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի– Sputnik. Ուկրաինայի պատժամիջոցների ցանկից հանվել են բրիտանացի, գերմանացի և իսպանացի լրագրողների ազգանունները, Twitter–ի միկրոբլոգում գրել է Ուկրաինայի նախագահի մամուլի քարտուղար Սվյատոսլավ Ցեգոլկոն։

«Տարբեր ազգության լրագրողներ հանվել են նախօրեին հրապարակված ուկրաինական պատժամիջոցների ցանկից», – գրել է նա։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ուկրաինայի նախագահ Պյոտոր Պորոշենկոն հանձնարարել է Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդին` Կիևի պատժամիջոցների ցանկից հանել BBC–ի լրագրողների ազգանունները։ Ցանկը հրապարակվել էր նախօրեին Ուկրաինայի նախագահի աշխատակազմի կայքում։

Լրահոս
0