ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի– Sputnik. Հայտնի է, թե ով է դառնալու ՀԷՑ-ի նոր սեփականատերը: Դեռ ամիսներ առաջ պարզ է դարձել, որ ՀԷՑ-ը գնելու է «Տաշիր գրուպի» հիմնադիր, մոսկվայաբնակ գործարար Սամվել Կարապետյանը, գրում է «Հայկական ժամանակ» թերթը:
Երեկ թերթին հայտնի է դարձել, որ Սամվել Կարապետյանը միայնակ չի գնելու ՀԷՑ-ը, չնայած լինելու է հիմնական փայամասի սեփականատերը:
Ըստ թերթի ունեցած հավաստի տեղեկությունների, տարբեր բաժնեմասերով ՀԷՑ-ի բաժնետերեր են դառնալու նաև «Հայռուսգազարդի» նախկին տնօրեն Կարեն Կարապետյանը, Գագիկ Ծառուկյանն ու ԱԺ նախկին պատգամավոր Հարություն Փամբուկյանը:
«Ըստ նույն աղբյուրների՝ ՀԷՑ-ի վաճառքի գործարքն ամբողջությամբ ավարտին է հասցվելու մինչև հաջորդ տարվա փետրվար»,-գրում է թերթը:
ՀԷՑ-ի բաժնետեր կդառնան 4 հայ գործարարներ
ՀԷՑ-ի վաճառքի գործարքն ամբողջությամբ ավարտին է հասցվելու մինչև հաջորդ տարվա փետրվար