«Երևան Սիթի» սուպերմարկետներում անհայտ ծագման կաթնամթերք է վաճառվում

© Sputnik / Илья Питалев / Անցնել մեդիապահոցОткрытие частной сыроварни в Истринском районе
Открытие частной сыроварни в Истринском районе - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Թերթի տեղեկություններով, հիշյալ գործարարի և պարսիկների համագործակցության «արգասիքն» են «Երևան Սիթի» սուպերմարկետներում հայտնված կաթնամթերքի որոշ տեսականիներ, հիմնականում՝ թթվասեր, որոնք անհայտ ծագման են

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի– Sputnik. «Որոշ գործարարների մտքի  «թռիչքն» անսահման է: Նրանք բոլոր հնարավոր ձևերով ու մեթոդներով կարող են անգամ ողջ ազգին մեկ վայրկյանում թունավորել, եթե իմանան, որ դրա արդյունքում մի կլորիկ գումար  «ճանկը» կգցեն: Այս դասին է պատկանում պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, ով անընդհատ հայտարարում է, թե սեփական կնոջ հաշվին է ապրում, գրում է «Իրատես de facto» թերթը։

Թերթի տեղեկություններով, հիշյալ գործարարի և պարսիկների համագործակցության  «արգասիքն» են  «Երևան Սիթի» սուպերմարկետներում հայտնված կաթնամթերքի որոշ տեսականիներ, հիմնականում՝ թթվասեր, որոնք անհայտ ծագման են:
 
«Ավելի պարզ ասած՝ պարսիկները հումքը բերում են, իսկ Սամվել Կարապետյանը՝  «տարայավորում»: Թե հանրությունն ինչպե՞ս պիտի հասկանա, որ ֆիրմայի կաթնամթերքն է, մեր աղբյուրն ասաց, որ շատ հաճախ պատահում է անծանոթ տուփով, իբր հայաստանյան արտադրության թթվասեր, որի  «ֆիրմայի» մասին գրեթե ոչ ոք չգիտի»,-գրում է թերթը:

Լրահոս
0